Մատչելի հղումներ

ԱՄՆ փոխնախագահ Հարիսը խոստացել է աջակցել Հարավային Կորեային


ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը երկու Կորեաների միջև լարված սահման կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել Հարավային Կորեային: Սա ԱՄՆ ամենաբարձր մակարդակի պաշտոնիայի այցն էր տարածաշրջան վերջին երեք տարվա ընթացքում: Նա նաև աջակցություն է հայտնել Արևելյան Ասիայի դաշնակիցներին չինական աճող ագրեսիայի պայմաններում:

Քամալա Հարիսն այնտեղ ասել է. «Ես չեմ կարող բավականաչափ փաստել, որ Կորեայի Հանրապետության պաշտպանության Միացյալ Նահանգների հանձնառությունը երկաթյա է»:

Վերլուծաբաններն ասում են, որ Հարիսն այցելել է սահման՝ այդ հաղորդագրությունը փոխանցելու Հյուսիսային Կորեային, որն այս տարի 35 բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել:

«Ուիլսոն» կենտրոնի հանրային քաղաքականության աշխատակից Ժան Լին կարծում է. «Նրանք կհետևեն Հարավային Կորեայում փոխնախագահի կատարած յուրաքանչյուր քայլին, որտեղ նրան կարող են տեսնել անձամբ: Պետք է նշեմ, որ հյուսիսկորեացիներն իսկապես «ողջունել» են փոխնախագահի այցը հրթիռային փորձարկումներով»։

Հրթիռային վերջին արձակումները տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի վերջին համատեղ ռազմածովային զորավարժությունների պայմաններում: Ուղևորության ընթացքում Հարիսը հանդիպել է Ճապոնիայի և Հարավային Կորեայի առաջնորդների հետ, այցելել ԱՄՆ-ի զորքերին և մասնակցել Ճապոնիայի սպանված նախկին առաջնորդ Սինձո Աբեի հուղարկավորությանը։

Վերլուծաբաններն ասում են, որ նա ողջ ընթացքում զուսպ դիվանագիտություն է վարել:

«American Enterprise Institute»-ի ավագ գիտաշխատող Զաք Կուպերը կարծում է՝ «Ես չէի սպասի, որ նա այս ճանապարհորդությանը շատ նոր քաղաքականություն կձեռնարկի: Կարծում եմ, որ նա, հատկապես չխորանալով Ասիայի քաղաքականության մեջ, այս տեսակի ուղևորություններին լուրջ շրջադարձեր չի անի»:

Սակայն վերլուծաբան Լին ասում է, որ Հարիսը կարող է հանգիստ քայլեր կատարել կորեական սահմանի երկու կողմերում. «Սա մի կին է, ով հակասում է ամերիկացիների կարծրատիպերին: Նա սպիտակամորթ տղամարդ չէ: Ես նույնպես կարծում եմ, որ դա, հավանաբար, ավելացնում է նրա նկատմամբ հետաքրքրությունը: Եվ ինձ դա դուր է գալիս»:

Մի շարք ուժեղ ու պարզ ազդանշաններ եղան երկու Կորեաների միջև փխրուն խաղաղությունը պահպանող բարակ գծի շուրջ, որտեղ երկու ժողովուրդ է այնքան մոտ, բայց այնքան հեռու իրարից:

XS
SM
MD
LG