Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունը


Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը մահացել է այս ամսվա սկզբին: Նրա հուղարկավորության արարողությանը մասնակցել են աշխարհի ավելի քան 100 առաջնորդներ:

Իր ժողովրդի պաշտամունքին արժանացած միապետը հարգանք ու հրապուրանք էր վայելում նաև Բրիտանիայի ափերից դուրս:

Եղիսաբեթ II-ին հուղարկավորելու համար սկզբում, նրա դագաղը կառքով տարվել է դեպի Վեստմինսթերյան աբբայություն: Հուղարկավորությանը ներկա են եղել մոտ երկու հազար սգավորներ՝ ներառյալ հարյուրից ավելի նախագահներ և քսան միապետներ: Ներկաների շարքում էին նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը։

Եղիսաբեթ թագուհին խորը քրիստոնեական հավատքով միապետ էր: Նա իր հուղարկավորության համար մանրամասն պլաններ էր կազմել՝ ընտրելով էր իր սիրելի օրհներգերը:

Միլիոնավոր մարդիկ Բրիտանիայում դիտում էին հուղարկավորության արարողությունը զբոսայգիների և կինոթատրոնների մեծ էկրաններին:

Որոշ սգավորներ ասում են, որ խորը անձնական կապ են զգացել թագուհու հետ և որ կորցրել են մեկին, ում սիրում են: Մյուսների համար դա հարգանքի նշան է միապետի նկատմամբ, ով իր երկրին ծառայել է յոթ տասնամյակ շարունակ:

Արարողությունից հետո, դագաղը տարվել է Սուրբ Գեւորգի մատուռ։ Կայսերական թագը և գավազանը, որոնք թագավորական իրավահաջորդության խորհրդանիշներն են, հանվել են դագաղից, և դագաղն իջեցվել է թագավորական պահոց։

Եվ այսպես, ավարտվում է մի դարաշրջան ու սկսվում նորը: Բրիտանիայի համար սա երկար և ցավալի հրաժեշտ էր իր շատ սիրելի թագուհուն:

Հոդվածը պատրաստվել է Հենրի Ռիդգվելի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG