Նախագահ Ջո Բայդենը ծրագրում է Ռուսաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել Հայաստանում ԱՄՆ-ի ներկա դեսպան Լին Թրեյսիի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրներ։
Սպիտակ տունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր էր սեպտեմբերի 4-ից, երբ դեսպան Ջոն Սալիվանն ավարտեց իր պաշտոնավարումը, երբ երկկողմ լարվածությունը աճեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով:
Թրեյսին 2014-ից 2017 թվականներին աշխատել է Մոսկվայում որպես փոխդեսպան։
Մինչև 2019 թվականը Երևանում դեսպանի երդմնակալությունը, նա զբաղեցրել է Պետդեպարտամենտում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը։ Լին Թրեյսին խոսում է ռուսերեն և լավ ծանոթ է ռուսական քաղաքականության իրողություններին։