Մատչելի հղումներ

Գերագույն դատարանը աբորտի մասին որոշումը փոխանցել է ԱՄՆ նահանգներ


Այս տարվա սկզբին, Միացյալ Նահանգների բարձրագույն դատարանը որոշում կայացրեց վերացնել հղիության արհեստական ընդհատման սահմանադրական իրավունքը:

Այժմ, հղիության արհեստական ընդհատման հարցը ուղարվկել է ԱՄՆ յուրաքանչյուր նահանգ, մի որոշում, որը աբորտին դեմ մարդիկ ողջունում են, որպես ընտրողներին ընտրության իրավունքի վերադարձ:

ԱՄՆ երեսուներկու նահանգներ արդեն ունեին օրենքներ, որոնք կա՛մ անմիջապես դադարեցրել էին աբորտի հասանելիությունը, կա՛մ աշխատում էին ընթացակարգը սահմանափակելու հարցով: Այս նահանգներից է արևմտյան Վայոմինգը, որտեղ աբորտի հասանելիությունն արդեն սահմանափակված էր մեկ կլինիկայով: Երկրորդը պետք է բացվեր այս ամառ, սակայն այն հրկիզվեց անհայտ կասկածյալի կողմից:

«Այդ հրդեհը ավերել է ամբողջ շենքը»,- ասել է Wellspring Health Access-ի հիմնադիր Ջուլի Բուրխարտը:

ԱՄՆ-ում աբորտի իրավունքի մասին որոշում են կայացնում առանձին նահանգները
please wait

No media source currently available

0:00 0:02:44 0:00

Wellspring Health Access-ի Ջուլի Բուրխարտը աշխատել է աբորտի հասանելիությունը ապահովելու համար այն նահանգներում, որտեղ դա այնքան էլ հեշտ չէ:

«Շատ սարսափելի էր իմանալ, որ իմ վերարտադրողական օրգաններն այլևս իմը չեն: Անտանելի է մտածել, որ օրենքը մեզ՝ որպես կանանց, որպես իգական սեռի ներկայացուցիչների, չի տրամադրում հավասար պաշտպանություն»,- ասել է Բուրխարտը:

Հարցումները ցույց են տալիս, որ ամերիկյան հասարակությունը կողմ չէ հղիության արհեստական ընդհատման ամբողջական սահմանափակումներին, սակայն օրենքների որոշման ուղիները տարբեր են յուրաքանչյուր նահանգում:

«Օրինակ՝ Կալիֆոռնիայի և Վերմոնտի նման նահանգներում կա նահանգային սահմանադրական փոփոխություն, որը երաշխավորում է աբորտի իրավունքը, իսկ որոշ նահանգներ ունեն սահմանադրական փոփոխություններ, որոնք պաշտպանում են կյանքը»,- ասել է Փերին:

Կանզասում ընտրողները արդեն մերժել են աբորտի սահմանափակումները, իսկ Միչիգանի ընտրողները նման ընտրության առաջ կկանգնեն այս նոյեմբեր: Թենեսին, Թեքսասը և Այդահոն նախորդ ամիս արգելել են աբորտը գրեթե բոլոր պայմաններում: Սակայն անցյալ շաբաթ, Հարավային Կարոլինայում որոշ հանրապետական օրենսդիրներ միացան դեմոկրատներին՝ կանխելու բոլոր աբորտները սահմանափակող օրենքի ընդունումը:

«Փաստն այն է, որ ես չեմ ցանկանում, որ այս սենյակում որևէ մեկը իմ փոխարեն իմ կյանքի և մահվան հետ կապված որոշում կայացնի»,- ասել է հանրապետական սենատոր Կատրինա Շելին:

Վայոմինգում աբորտը օրինական պահելու համար պայքարը անկասկած կարող է հասնել մինչև նահանգի Գերագույն դատարան, որտեղ բոլոր դատավորները նշանակվել են հանրապետական նահանգապետերի կողմից:

Հոդվածը պատրաստվել է Քեթրին Գիփսոնի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG