Մատչելի հղումներ

Apple-ը ներկայացրել է նոր iPhone 14-ը


Չորեքշաբթի օրը, սեպտեմբերի 7-ին Apple Inc-ը ներկայացրել է iPhone 14-ի նոր մոդելները, որոնք հնարավորություն ունեն արբանյակներ օգտագործել՝ արտակարգ հաղորդագրություններ ուղարկելու համար:

Apple-ը նաև ներկայացրել է նոր Ultra ժամացույցը՝ նախատեսված ակտիվ սպորտաձևերով զբաղվող մարդկանց համար ինչպիսիք են դայվինգը և եռամարտը:

iPhone 14-ի գները նույնն են, ինչ նախորդ տարվա iPhone 13-ի մոդելները: Սակայն Apple-ը հրաժարվել է իր ամենաէժան մոդելից՝ iPhone mini-ից, ինչը նշանակում է, որ ամենաէժան մոդելն այժմ 100 դոլարով ավելի է քան անցյալ տարի:

iPhone 14-ը կվաճառվի 799 դոլարով, իսկ iPhone Plus-ը՝ $899 դոլարով: Դրանք հասանելի կլինեն նախնական պատվերի համար սկսած սեպտեմբերի 9-ից:

iPhone Pro-ի արժեքը կկազմի 999 դոլար, իսկ iPhone Pro Max-ինը 1099 դոլար: Այս երկու մոդելները հասանելի կլինեն մի փոքր ավելի ուշ՝ սեպտեմբերի 16-ից:

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG