Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դատարաններից մեկը թույլ է տվել կալանավորել ‘’Lukoil’’ ընկերության օդանավը


ԱՄՆ-ի իշխանությունները ռուսական նավթագազային Lukoil ընկերությանը պատկանող Boeing 737-7EM տիպի օդանավի կալանավորման հրահանգ են ստացել: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը։

Ձերբակալությունը թույլ է տվել Թեքսասի դաշնային մարզային դատարաններից մեկը` դաշնային օրենքները խախտելու պատճառով, ասված է զեկույցում։

Այս տարվա սկզբին ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացված ներխուժման:

Պատժամիջոցները ներառում են ամերիկյան արտադրության ինքնաթիռների արտահանման և վերաարտահանման արգելք դեպի Ռուսաստան:

Դատական փաստաթղթերի համաձայն՝ «Լուկօյլ»-ն է համարվում այս ‘’Boeing’’ մակնիշի ինքնաթիռի սեփականատերը, օդանավ, որը Ռուսաստան է մուտք է գործել և այնտեղից դուրս եկել՝ խախտելով առևտրի նախարարության պատժամիջոցները։

Ենթադրվում է, որ ինքնաթիռը գտնվում է Ռուսաստանում, հայտնել են նախարարությունից։ Դրա արժեքը գնահատվում է 45 մլն դոլար։

''Ամերիկայի Ձայն''

XS
SM
MD
LG