Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարում է ուսանողական վարկերի 10,000ից մինչև 20,000 դոլարի ներման մասին


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրն ասել է, որ կառավարությունը 10,000 դոլարի չափով ուսանողական վարկեր կների քոլեջներին պարտքեր ունեցող մեծաթիվ շրջանավարտների համար: Քայլ, որը կարող է մեծացնել Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում իր կուսակից դեմոկրատների նկատմամբ աջակցությունը:

Պարտքի չեղարկումը հարյուր միլիարդավոր դոլարներ կարող է ուղղել դեպի նոր սպառողական ծախսեր: Դրա արդյունքում կավելանա բնակարանների առուվաճառքը:

Շատ դեմոկրատներ պահանջել էին, որ Բայդենը ների մինչև 50,000 դոլար յուրաքանչյուր վարկառուի համար, բայց ողջունում են նրա այս քայլը:

Նոյեմբերին Կոնգրեսում մեծամասնություն կազմելու նպատակ ունեցող հանրապետականները դեմ են այդ քայլին` պնդելով, որ դա անարդար է, քանի որ այն անհամաչափորեն կօգնի ավելի բարձր եկամուտներ ունեցող մարդկանց:

ԱՄՆ-ի սպառողները կրում են հսկայական 1,75 տրիլիոն դոլար ուսանողական վարկի պարտք, որի մեծ մասը պատկանում է դաշնային կառավարությանը, ինչը հարուստ այլ երկրների համեմատ ԱՄՆ-ում ուսանողական բարձր վարձի արդյունք է:

Կառավարությունը նաև ներում է ֆինանսական կարիքներ ունեցող շրջանավարտների մինչև 20,000 դոլարի պարտքը: Այսօր Pell Grant անվանումը կրող ծրագրի ներքո ավարտած անձինք կազմում են 6 միլիոն: Այս մասին հայտնում է կրթության նախարարությունը։

Յուրաքանչյուր ուսանողի համար 10,000 դոլար դաշնային պարտքի կրճատումը կկազմի 321 միլիարդ դոլար դաշնային ուսանողական վարկ և կվերացնի 11,8 միլիոն վարկառուի կամ նրանց 31%-ի ողջ պարտքը:

‘’Ռոյթերս’’

XS
SM
MD
LG