Հունվարի 6-ին ԱՄՆ-ի Կապիտոլիումի վրա հարձակումն իր հետեւանքներն է թողնում Վայոմինգ նահանգում, որտեղ հանրապետական ներկայացուցիչ Լիզ Չեյնին կարող է կորցնել Կոնգրեսում իր տեղը`նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ հետաքննություն սկսելու կոմնակից լինելու պատճառով:
ԱՄՆ-ում ամենափոքր բնակչությունն ունեցող Վայոմինգ նահանգը տասնամյակներ շարունակ ունեցել է հանրապետական ուժեղկողմնորոշում: Այսօր այստեղից Կոնգրեսում աթոռ վերցնելու համար պայքարում են երկու թեկնածուներ, որոնք նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ ունեն հակադիր տեսակետներ: Նրանցից Լիզ Չեյնին հանրապետական կոնգրեսական է, որը հաճախ է քննադատել Թրամփին: Նրա խոսքերով. «Դոնալդ Թրամփը ոտնահարել է նախագահական իր երդումը` սպառնալով երկրի սահմանադրական կարգին։ Դա որեւէ կերպ արդարացնելն անհնար է’’, ասել է նա:
2017 թվականից ներկայացնելով Վայոմինգը՝ Չեյնին այն մի քանի հանրապետականներից է, որոնք դատապարտել են Թրամփին: Չեյնին անցյալ տարի նույնիսկ քվեարկեց Թրամփին իմպիչմենթի ենթարկելու օգտին: Նա նաեւ համանախագահել է հունվարի 6-ին ԱՄՆ-ի Կապիտոլիումի դեմ հարձակման հարցով Կոնգրեսի հանձնաժողովը: Այս նահանգում իր քարոզարշավի ընթացքում նա Թրամփին նույնիսկ վախկոտ է անվանում:
Թեև նա ԱՄՆ-ի հանրապետական նախկին փոխնախագահ Դիք Չեյնիի դուստրն է, հեռացվել է Վայոմինգի Հանրապետական կուսակցությունից՝ Թրամփի նկատմամբ իր դիրքորոշման համար:
Թրամփն իր աջակցությունն է հայտնել Չեյնիի մրցակից, նախկին փաստաբան Հարիեթ Հեյգմանին: Երկու թեկնածուների միջեւ պայքարն այժմ կենտրոնանում է նախկին նախագահի շուրջ իրենց մեկնաբանությունների վրա:
Հարիեթ Հեյգմենն ասում է, որ Կոնգրեսում նախկին նախագահի հարցով զբաղվելու փոխարեն, լավ կլիներ զբաղվել Վայոմինգի բնակչությանը հուզող ու նրանց համար առկա խնդիրներով:
Մինչեւ հաջորդ շաբաթ Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններն անցկացված հարցումների համաձայն, Վայոմինգի ընտրողների մեծամասնությունը Թրամփի կողմնակից Հեյգմանի աջակիցներն են: Մի մասն ասում է, թե Չեյնին մոռացել է Վայոմինգի հոգսերի մասին: Մի մասն էլ կարծում է, որ իր այս գործունեությամբ Չեյնին փորձում է իրենց սիրած գործիչ Թրամփին հեռու պահել նախագահակակ հաջորդ ընտրություններից:
Սակայն Վայոմինգի ընտրողների մի մասն էլ ասում է, որ Չեյնին ներկայացնում է իսկական հանրապետական արժեքները: ‘’Հարկավոր է բացահայտել ամբողջ ճշմարտությունը’’, ասում են նրանք` նկատի ունենալով հունվարյան ապստամբությունն ընդդեմ Կապիտոլիումի:
Հիշեցնենք, որ 2020 թվականի ընտրություններում Դոնալդ Թրամփն իր ամենամեծ հաղթանակը տարավ այստեղ՝ Վայոմինգում՝ հավաքելով ձայների 70%-ը։ Այնպես որ, կոնգրեսական Լիզ Չեյնին կանգնած է դժվարին մի պայքարի առջեւ:
''Ամերիկայի Ձայն''