Մատչելի հղումներ

Ուկրաինան հայտնում է, որ Ղրիմի ավիաբազայում ոչնչացվել է ռուսական 9 ինքնաթիռ


Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Ղրիմի ռուսական ավիաբազայում հզոր պայթյունների հետևանքով ոչնչացվել է ռուսական ինն ինքնաթիռ։

Այլ հաղորդագրությունների համաձայն, ուկրաինական ատոմակայանի տարածքում հրետակոծությունը հինգշաբթի օրը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարելու պատճառ: Անվտանգության խորհուրդը քննարկելու է Զապորոժժիայի ատոմակայանի տարածքում գնդակոծության հարցը։ Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց են մեղադրում Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանի գնդակոծման մեջ: Փորձագետները հայտնել են միջուկային աղետ սկսվելու շուրջ մտահոգություններ:

Ուկրաինան հրապարակայնորեն չի ստանձնել Ղրիմի Սակիի ավիաբազայի ռմբակոծությունների պատասխանատվությունը:

Մեկ մարդ է զոհվել Ղրիմի պայթյունի արդյունքում
please wait

No media source currently available

0:00 0:01:37 0:00

Մոսկվան հայտնել է, որ պայթյունները տեղի են ունեցել զինամթերքի բռնկման արդյունքում: Պայթյունների արդյունքում մեկ մարդ է զոհվել: Մոսկվան հերքում է ռազմաօդանավերին հասցված վնասի մասին լուրերը, չնայած այն հանգամանքին, որ արբանյակային պատկերները ցույց են տալիս պայթեցված յոթ կործանիչներ: Մի քանի այլ կործանիչներ մեծապես վնասվել են:

Ամերիկյան New York Times- և Washington Post օրաթերթերը, մեջբերելով ամերիկացի պաշտոնյաների, որոնք խնդրել են իրենց անունները չհրապարակել, հայտնում է, որ Կիևի ուժերն են Ղրիմի արևմտյան ափին գտնվող բազայի վրա հարձակման պատասխանատուները: Ըստ New York Times-ի, «օգտագործվել է բացառապես ուկրաինական արտադրության սարք»։

Երեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահի խորհրդական Օլեքսի Արեստովիչը հայտարարել է, որ պայթյունները տեղի են ունեցել ուկրաինական արտադրության հեռահար զենքի հարվածի արդյունքում: Ըստ նրա, հարձակումը գուցե իրականացրել են Ղրիմում գործող պարտիզանական խմբերը։

Երեքշաբթի երեկոյան իր տեսաուղերձում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստացել է, որ Ղրիմն ի վերջո հանձնվելու է Ուկրաինային: «Ռուսաստանի այս պատերազմն ընդդեմ Ուկրաինայի և ամբողջ ազատ Եվրոպայի, սկսվեց Ղրիմով և պետք է ավարտվի Ղրիմի ազատագրումով»,- ասել է նա։

XS
SM
MD
LG