Մեկ մարդ է սպանվել Ղրիմում ռուսական ավիաբազայում երեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի արդյունքում: Ծովափնյա հանգստավայրերի մոտակայքում գտնվող բազայում, ըստ ռուսական կողմի, տեղի է ունեցել պահեստավորված զինամթերքի պայթեցում, այլ ոչ թե ուկրաիանական կողմից հարձակում:
Ականատեսները ‘’Ռոյթերս’’-ին պատմել են, որ ժամը 15:20-ի սահմաններում լսել են առնվազն 12 պայթյուն թերակղզու արևմտյան ափին գտնվող Սակիի ավիաբազայից: Հիշեցնենք, որ Ռուսաստանը Ղրիմն իրեն էր բռնակցել 2014 թվականին, և հենց այս տարածքն էր օգտագործել փետրվար ամսին Ուկրաինայի դեմ ներխուժում սկսելու համար:
Նովոֆեդորիվկայում տուժել են բնակելի շենքեր: Տուժած բնակիչներին առաջարկվել է տարհանել Սակիի հանրակացարան:
Ղրիմը, որը մեծաթիվ ռուսների համար ամենասիրելի հանգստյան վայրերից է, մինչ այժմ զերծ էր մնացել ռմբակոծություններից և հրետանային մարտերից:
Ռուսական լրատվական գործակալությունները, վկայակոչելով պաշտպանության նախարարության անանուն մի աղբյուրի, ասում են, որ «Սակիի օդանավակայանում զինամթերքի մի քանի պահեստների պայթյունի հիմնական պատճառը հրդեհային անվտանգության պահանջների խախտումն է եղել»։
Ղրիմի ռուս նահանգապետ Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ ավիաբազայի շուրջ հինգ կիլոմետրանոց բացառման գոտի է սահմանվել։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, թե պատերազմը կավարտվի միայն այն բանից հետո, երբ Ղրիմն ազատագրվի ռուսներից: