Մատչելի հղումներ

Կառաջադրվի, արդյո՞ք, Թրամփը հաջորդ նախագահական ընտրություններում


Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է մնալ ամերիկյան պահպանողական քաղաքական դաշտի կենտրոնում: Նա Դալասում պահպանողական ուժերի համաժողովում անցկացված ոչ պաշտոնական հարցման ճնշող ֆավորիտ է Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուի համար

Conservative Political Action Conference համաժողովը պահպանողական ուժերի ամենաազդեցիկ հավաքն է, որը վերջերս կայացավ Դալասում: Ելույթ ունեցողների թվում էր Հունգարիայի պոպուլիստ վարչապետ Վիկտոր Օրբանը։

Սակայն այստեղ, ուշադրության կենտրունում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն էր։

«Ամերիկան անդունդի եզրին է, և մեր շարժումը միակ ուժն է աշխարհում, որը կարող է փրկել այն»,- հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահը:

Ոչ պաշտոնական հարցումը ցույց է տվել, որ համաժողովի մասնակիցների 69%-ը հույս է հայտնել, որ Թրամփը կրկին կառաջադրվի, իսկ 99%-ը դրական է գնահատում նրա գործունեությունը:

Թրամփը պահպանողական ուժերի հիմնական թեկնածուն է
please wait

No media source currently available

0:00 0:02:15 0:00

«Մենք ունենք 69 %-ի աջակցություն և 99%-ի հավանություն: Ինչու ես չկարողացա ստանալ 100%, ինչո՞ւ»,- ասել է Թրամփը:

Հանրապետականների շրջանում, սակայն, արդյունքները միանշանակ չեն, սակայն անցած ամիս անցկացված հարցումը ցույց է տվել, որ հանրապետականների գրեթե կեսը կքվեարկի Թրամփի օգտին, եթե նա նորից առաջադրվի:

Դեմոկրատներն այս ընթացքում օրենսդրական հաղթանակներ են տոնում առողջապահության, կլիմայի և հարկերի վերաբերյալ օրինագծի ընդունման առիթով, որը Սենատն ընդունեց կիրակի օրը:

Թրամփն ասում է, որ այդ օրինագիծը չափազանց թանկ կարժենա։

«Սա կլինի այն, ինչ նրանք անում են այժմ: Մեր երկրի պատմության մեջ ամենամեծ հարկերի բարձրացումը»,- նշում է նա:

Թրամփը քննադատեց երկու դեմոկրատների, որոնք նախաձեռնել են օրինագծի ընդունումը, ինչպես նաև աջակցություն հայտնեց իր նախընտրած հանրապետական թեկնածուներին միջանկյալ ընտրությունների ընթացքում:

«Ամերիկայի վերականգնումը սկսվում է այս նոյեմբերին, և այն կշարունակի իր ընթացքը դեպի առաջ »,- ասում է Թրամփը:

Թրամփն իր ազդեցությունը կունենա միջանկյալ ընտրությունների ժամանակ, նշում են վերլուծաբանները, սակայն նրանք վստահ չեն, թե արդյոք երկու տարի անց նախկին նախագահը կառաջադրվի նախագահի պաշտոնում:

«Միայն հանրապետականների աջակցությամբ ընտրություններ հաղթել հնարավոր չէ։ Դեմոկրատները նրան չեն աջակցի, և կան նախանշաններ, որ անկուսակցականները ևս հեռանում են Դոնալդ Թրամփից»,- ասում է քաղաքական վերլուծաբան Շերի Բիբիչ Ջեֆը:

Ըստ նրա՝ պատճառը 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունների վերաբերյալ Կոնգրեսի վերջին լսումներն էին, որոնց հարցոմհամար շատերը մեղադրում են Թրամփին:

Սակայն երկու անգամ իմփիչմենթի ենթարկված և արդարացված նախկին նախագահը մնում է պահպանողական ուժերի քաղաքականության կենտրոնում:

Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի թղթակից Մայք Օսուլիվանի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG