Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփն ընտանիքի հետ մասնակցել է Իվանա Թրամփի հուղարկավորությանը


Չորեքշաբթի օրը Նյու Յորքի Սուրբ Վինսենթ Ֆերեր եկեղեցում տեղի ունեցավ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կնոջ՝ Իվանա Թրամփի հուղարկավորությունը։

Գործարար և հեռուստատեսային աստղ Իվանա Թրամփը մահացել է 73 տարեկան հասակում Նյու Յորքի իր բնակարանում հուլիսի 14-ին դժբախտ պատահարի հետևանքով:

Ոստիկանության խոսնակն ասել է, որ Իվանա Թրամփին մահացած են գտել իր բնակարանի աստիճանների վրա, և որ դիտավորյալ վնաս հասցնելւ մասին կասկածներ չկան:

Նրա հուղարկավորությանը ներկա են եղել Դոնալդ Թրամփը և նրա ներկայիս կինը՝ Մելանյա Թրամփը։ Միջոցառմանը ներկա էին նաև Իվանայի և Դոնալդ Թրամփի զավակները՝ Իվանկա Թրամփը, Դոնալդ Թրամփ կրտսերը և Էրիկ Թրամփը։

Իվանան ամուսնացած է եղել Դոնալդ Թրամփի հետ 1977-ից 1992 թվականներին: Վերջիններս ամուսնալուծվել են Մարլա Մեյփլսի հետ Թրամփի հայտնի սիրավեպի հետևանքով:

XS
SM
MD
LG