Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ստեղծելու է հիպերձայնային հրթիռներին հետևող արբանյակներ


ԱՄՆ-ը 1,3 միլիարդ դոլար կծախսի առաջադեմ արբանյակներ ստեղծելու համար, որոնք ավելի լավ կարող են հետևել ու ոչնչացնել հիպերձայնային հրթիռները: Այս մասին հայտարարել է Պենտագոնը` ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը:

Նախարարությունը հայտարարել է երկու նոր պայմանագրերի մասին, որոնք հայտնաբերման և հետագծման համակարգերը դեպի երկրի ուղեծիր կտանեն մինչև 2025 թվականը:

Տիեզերական զարգացման գործակալության տնօրեն Դերեք Թուրնիրն ասել է, որ պայմանագրերը նախատեսում են 28 արբանյակներ, երբ ԱՄՆ-ը ձգտում է զգալիորեն բարելավել Ռուսաստանի և Չինաստանի աճող սպառնալիքներին դիմակայելու իր կարողությունը:

«Ռուսաստանը և Չինաստանը մշակում և փորձարկում են հիպերձայնային զենքեր՝ սահող մարտագլխիկով։ Այս առաջադեմ հրթիռները բացառիկ ճկուն են, լրագրողներին հայտնել է Պենտագոնը։ «Արբանյակները նախագծված են հաջորդ սերնդի սպառնալիքներին դիմակայելու համար, որպեսզի մենք կարողանանք հայտնաբերել և հետևել այս հիպերձայնային, մանևրելի սարքերին և կանխատեսել դրանց ազդեցության կետը»:

Ըստ Թուրնիրի, ԱՄՆ-ը երբեք չի արձակել նման մանեւրող հիպերձայնային հրթիռներ հայտնաբերելու եւ հետապնդելու նպատակ ունեցող արբանյակներ, եւ ներկա պահին ունի «հետևելու սահմանափակ հնարավորություններ», - ասել է նախարարության պաշտոնյան: Միաժամանակ նա նշել է, որ «իհարկե, այդ հնարավորությունները զրոյական չեն»։

Նոր արբանյակները թույլ կտան ԱՄՆ-ին հայտնաբերել արձակումը, հետևել հիպերձայնային հրթիռի թռիչքին նույնիսկ ուղղությունը փոխելու դեքպում, պարզել, թե ուր է այն թռչում, և այդ տվյալները փոխանցել այն ոչնչացնելու պարտականություն ունեցող ուժերին:

Associated Press

XS
SM
MD
LG