Մատչելի հղումներ

Մեծ քսանյակի հանդիպմանը ռուս պաշտոնյաները տեղ չեն ունենալու. ԱՄՆ-ի ֆինանսների նախարար


ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հինգշաբթի օրը հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմը բացասական հետևանքներ է ունենում ամբողջ աշխարհի վրա, և որ ռուս պաշտոնյաների համար տեղ չի լինելու այս շաբաթ անցկացվելիք Մեծ քսանյակի հանդիպման ժամանկ

Ելենը, ելույթ ունենալով Մեծ քսանյակի ֆինանսական հարցերով պաշտոնատար անձանց հանդիպման շրջանակում կայացած մամուլի ասուլիսում, կոչ է արել միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին` սանձազերծած պատերազմի համար, որի հետևանքներից են էներգակիրների գների կտրուկ փոփոխությունները և պարենային անվտանգության նվազեցումը:

Յելենը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը կհեռանա ռուս պաշտոնյաների ելույթից հետո, ինչպես դա արեցին ապրիլին նա և արևմտյան այլ առաջնորդներ Վաշինգտոնում վերջին նման հանդիպման ժամանակ։ Ֆինանսների նախարարը, սակայն, ընդգծել է, որ ինքը կդատապարտի Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա «ամենախիստ ձևով»։

«Կարծում եմ՝ ես հստակ ասել եմ, որ Ռուսաստանի մասնակցությունն այս հանդիպումներին չի կարող սովորականի պես գործուն լինել»,- ասել է նա՝ հավելելով, որ անհամբեր սպասում է Ուկրաինայի ֆինանսների նախարարի հետ հանդիպմանը։

Յելենն ասել է, որ կշարունակի ճնշում գործադրել ռուսական նավթի գների սահմանաչափի վրա, ինչը, ըստ նրա, կօգնի նվազեցնել էներգակիրների գները և պահպանել նավթի համաշխարհային հոսքերը ռուսական նավթի փոխադրման դեմ եվրոպական և, հնարավոր է, բրիտանական և ամերիկյան պատժամիջոցներից հետո:

''Ռոյթըրս''

XS
SM
MD
LG