Մատչելի հղումներ

Բանակցում են ԱՄՆ-ի ու Մեքսիկայի նախագահները


Մեքսիկայի նախագահն այց է կատարում Սպիտակ տուն, երբ ակնհայտորեն մերժել էր Ամերիկա մայրցամակի գագաթաժողովին մասնակցելու նախագահ Ջո Բայդենի հրավերը:

Նախագահ Ջո Բայդենը շատ հարցեր ունի, որոնք պատրաստվում է քննարկել մեքսիկացի իր պաշտոնակցի հետ, երբ նրանք Սպիտակ տանը հանդիպեն դեմ առ դեմ:

Բանակցում են ԱՄՆ-ի ու Մեքսիկայի նախագահները
please wait

No media source currently available

0:00 0:02:02 0:00

Երկու առաջնորդները կենտրոնանալու են երկարաժամկետ խնդիրների վրա, ինչպիսիք են առևտուրը, միգրացիան և կլիմայի փոփոխությունը: Ինչպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն է ասում, խոսակցության թեմա է դառնալու նաեւ Ռուսաստանի սանձազերծած պատերազմն Ուկրաինայում:

Այս հանդիպումը նաև հնարավորություն է հարաբերությունները շտկելու համար այն բանից հետո, երբ Լոպես Օբրադորը բաց թողեց հունիսին ԱՄՆ-ի կողմից կազմակերպված Ամերիկաների գագաթաժողովը: Հիշեցնենք, որ փոխարենը նա ուղարկել էր իր արտաքին գործերի նախարարին՝ ցույց տալու Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի առաջնորդներին չհրավիրելու Վաշինգտոնի որոշման դեմ Մեխիկոյի զայրույթը:

Չնայած աշխարհագրորեն մոտ լինելու հանգամանքին, ԱՄՆ-ը ու Մեքսիկան տարբեր տեսակետներ ունեն մի շարք հարցերի վերաբերյալ: Ինչպես վերլուծաբան Ռայան Բերգն է ասում,

հարցերից մեկն այն է, որ Ուկրաինա ներխուժելուց հետո Մոսկվան չարժանացավ իր նկատմամբ Մեքսիկայի բացասական վերաբերմունքին: ‘’Մեքսիկայի նախագահի որոշ հայտարարություններ անգամ կարծես բխում էին Պուտինի մտքերից: Այնպես որ, հանդիպման ժամանակ Ռուսաստանի խնդիրն անպայման կլինի լուրջ քննարկման առարկա’’, ասոմ է նա:

Օրակարգում են լինելու նաև միգրացիան և գնաճը, կարծում են վերլուծաբանները։ Ատլանտյան խորհրդից Ջեյսոն Մարչաքի խոսքերով, անցյալ ամիս հարավ-արևմտյան հատվածում սահմանախախտումները գրանցել են անցած տասնամյակների ընթացքում ամենաբարձր ցուցանիշը:

‘’Այնպես որ, համատեղ ծրագրի մշակումը, որի շուրջ կարող են աշխատել ու համագործակցել երկու երկրները` սահմանին որոշակիություն ապահովելու համար, չափազանց կարևոր է ե՛ւ Մեքսիկայի, ե՛ւ Միացյալ Նահանգների համար’’:

XS
SM
MD
LG