Մատչելի հղումներ

Ազատության նախագահական մեդալներ՝ Բայդենի կողմից


Նախագահ Բայդենը վերջերս Սպիտակ տանը հանդիսավոր արարողության ժամանակ պետության քաղաքացիական բարձրագույն պարգև հանդիսացող Ազատության նախագահական մեդալներ հանձնեց 17 արժանավոր քաղաքացիների:

Պարգևատրվածների շարքում են 25-ամյա Սիմոն Բայլսը՝ պատմության մեջ ամենաշատ պարգևատրված ամերիկացի մարմնամարզուհին, ով դարձել է սեռական ոտնձգությունների զոհերի պաշտպանը և 91-ամյա Ֆրեդ Գրեյը, ում Բայդենը անվանել է «մեր ժամանակների քաղաքացիական իրավունքների ամենակարևոր իրավաբանը», ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ Վիլմա Վութը, ԱՄՆ-ի բանակի պատմության մեջ ամենամեծ թվով մեդալներ ունեցող կանանցից մեկը՝ Դայան Նեշը, ով սերտորեն համագործակցում էր դոկտոր Մարտին Լյութեր Քինգ կրտսերի հետ և կազմակերպում քաղաքացիական իրավունքների պաշտպանության խոշոր արշավներ, և հանգուցյալ Ռիչարդ Թրումկան՝ AFL-CIO-ի և United Mine Workers-ի նախկին նախագահը:

Ինքը՝ Բայդենը, արժանացել է այդ պատվին 2017 թվականին, երբ այն ժամանակ նախագահ Օբաման մեդալի միջոցով անակնկալ մատուցեց պաշտոնից հեռացող փոխնախագահին։ Օբաման Բայդենին անվանել է «ամերիկյան պատմության առյուծ»։

XS
SM
MD
LG