Նախագահ Միրզոյևի խոսքով՝ կազմակերպիչները փորձել են ոտնձգություն կատարել երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզոյևը մեղադրել է «արտաքին ուժերին» Կարակալպակստանի ինքնավար հանրապետությունում անկարգություններ հրահրելու մեջ, որտեղ կառավարությունն ասում է, որ անցյալ շաբաթ 18 մարդ է զոհվել բախումների հետևանքով։
Միրզոյևն ասում է, որ «տհաճ իրադարձությունները» հանգեցրել են ողբերգության, և գլխավոր դատախազը մանրակրկիտ հետաքննություն կանցկացնի։
Իշխանությունները հայտնել են, որ անկարգությունների ընթացքում զոհվել է 14 խաղաղ բնակիչ և չորս իրավապահ:
Չորեքշաբթի օրը Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ծանր վիրավորվել է 107 իրավապահ, նրանցից 23-ի վիճակը ծանր է։
«Իհարկե, այդ միջոցառումները մեկ օրում կամ 10 օրում չեն կազմակերպվել։ Այդ գործողությունները տարիներ շարունակ նախապատրաստվել են արտաքին չարամիտ ուժերի կողմից», - ասել է Միրզոյևը Telegram-ի իր ալիքում։
«Նրանց հիմնական նպատակը Ուզբեկստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունն է և ազգամիջյան հակամարտության ստեղծումը»,- հավելել է նա։
Միրզոյևը ոչ մի ապացույց չի ներկայացրել օտարերկրյա միջամտության մասին, ոչ էլ նշել է որևէ կոնկրետ երկիր։
Բողոքի ցույցեր են սկսվել՝ ի պատասխան Կարակալպակստանի ինքնավար կարգավիճակը վերացնելու կառավարության ծրագրերի։ Ուզբեկստանի նախագահը շտապեց հրաժարվել այս նախաձեռնությունից, երբ սկսվեցին ցույցերը։
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա