Մատչելի հղումներ

Ուկրաինայի արտգործնախարարությունը պարզաբանումներ է պահանջելու Թուրքիայի դեսպանից


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բալիում հինգշաբթի օրը հանդիպում է ունեցել թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպումն անցկացվել է Մեծ քսանյակի արտգործնախարարների գագաթաժողովի շրջանակներում:

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ երկկողմ բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, պարենային անվտանգությանը և Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։

Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուսական «Ժիբեկ Ժոլի» նավի հետ կապված զարգացումները: Ըստ ուկրանիական կողմի, նավը Թուրքիայի ջրային տարածքով տեղափոխելիս է եղել ‘’ռուսների կողմից իրենից գողացված’’ հացահատիկ։

Կիրակի օրը Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը հայտնել էր, որ թուրքական իշխանությունները կալանել են նավը:

Reuters-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինան էր նման խնդրանքով դիմել Թուրքիային:

Ավելի ուշ` չորեքշաբթի օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքեց նավը կալանված լինելու մասին տեղեկությունները` դրանք անվանելով կեղծ լուրեր:

Ուկրաինան պատրաստվում է կանչել Թուրքիայի դեսպանին՝ պարզաբանումներ ստանալու համար: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը՝ ռուսական դրոշով բեռնատար նավը թուրքական նավահանգստից մեկնելուց մեկ օր անց։

''Ռոյթերս''

XS
SM
MD
LG