Արդարադատության նախարարությունը փորձում է արգելափակել նահանգային օրենքը, որը ընտրողներից պահանջում է ԱՄՆ քաղաքացիության ապացույցի ներկայացում ընտրություններին
Արդարադատության նախարարությունը երեքշաբթի հայց է ներկայացրել՝ արգելափակելու Արիզոնա նահանգի ընդունած օրենքը, որը ընտրողներից պահանջում է ԱՄՆ քաղաքացիության ապացույցներ ներկայացնել որոշ դաշնային ընտրություններում:
Արդարադատության նախարարությունը նշել է, որ մի շարք նահանգային իրավունքի դրույթներ հակասում են ընտրողների գրանցման մասին ազգային օրենքի և Քաղաքացիական իրավունքների մասին օրենքի դրույթներին: Ավելի վաղ Արդարադատության նախարարությունը նմանատիպ հայցեր էր ներկայացրել Թեքսաս և Ջորջիա նահանգների դեմ։
Արիզոնայի գլխավոր դատախազ Մարկ Բռնովիչը հայտարարել է, որ կպայքարի այս հարցի շուրջ դատարանում. «Ես նորից կգամ դատարան՝ պաշտպանելու Արիզոնան Բայդենի վարչակազմի անօրինականություններից»:
Վերջին տարիներին Արիզոնան մեկ անգամ չէ, որ հայտնվել է ընտրողների իրավունքների շուրջ քաղաքական պայքարի էպիկենտրոնում: Արիզոնայում կայացած վերջին նախագահական ընտրություններից հետո զանգվածային վերահաշվարկ է տեղի ունեցել, որը հաստատել է, որ այս նահանգում Ջո Բայդենն ավելի շատ ձայն է հավաքել, քան Դոնալդ Թրամփը, իսկ խախտումներ չեն արձանագրվել։ Դրանից հետո մի շարք պաշտոնյաների լիազորությունների դադարեցվեցին, ովքեր վերահսկում էին ընտրական գործընթացը։
2005 թվականին Արիզոնան օրենք է ընդունել, որով նոր ընտրողները պարտավոր են ներկայացնել ԱՄՆ քաղաքացիության ապացույցներ: 2013 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշեց, որ նահանգն իրավունք չունի կիրառել այս սահմանափակումն ընտրողների գրանցման դաշնային ձևից օգտվողների նկատմամբ։ Այնուամենայնիվ, Արիզոնայում ընտրողները, ովքեր չեն ներկայացրել իրենց քաղաքացի լինելու վերաբերյալ ապացույցը, իրավունք չունեն քվեարկել տեղական ընտրություններին:
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա