Վարչապետ Բենեթը հրաժարական կտա և չի մասնակցի նոյեմբերի 1-ին նշանակված նոր ընտրություններին
Իսրայելի օրենսդիրները քվեարկել են խորհրդարանը ցրելու օգտին՝ վերջ տալով մեկ տարի տեւած կոալիցիոն կառավարությանը և սկսելով նոր նախընտրական քարոզարշավը վերջին մոտ չորս տարիների ընթացքում:
Վարչապետ Նաֆթալի Բենեթը կհեռանա պաշտոնից և իշխանությունը կհանձնի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդին: Վերջինս դեռևս գործող վարչապետի գործընկերն էր գաղափարապես տարբեր կուսակցությունների միջև կոալիցիա ձևավորելու հարցում, որն այժմ փլուզվեց:
Նոր ընտրությունները նշանակված են նոյեմբերի 1-ին։
Ակնկալվում է, որ հիմնական մրցակիցներ կլինեն Լապիդը և նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Բենեթը հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին։