Մատչելի հղումներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի հետ անվտանգային հարցերում հարաբերությունները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է հայ-ամերիկյան հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության ապահովման առումով ամերիկյան կողմից ակնկալիքների վերաբերյալ ''Ամերիկյաի Ձայն''-ի հարցին՝ առցանց ասուլիսի ընթացքում:

«ՀՀ անվտանգության առումով՝ ինչպե՞ս եք պատկերացնում հայ-ամերիկյան համագործակցությունը, և ինչպե՞ս կարող է ամերիկյան կողմը նպաստել Հայաստանի անվտանգության ու տարածաշրջանային կայունության հաստատմանը, ի՞նչ եք ակնկալում այս առումով Վաշինգտոնից»։

«Միացյալ Նահանգները ներգրավված է ադ պրոցեսներում, որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր, սկսենք դրանից: Անվտանգության առումով. անվտանգություն ասելով` երբեմն մենք հասկանում ենք՝ զինված ուժեր, բանակ, հատուկ ծառայություններ և այլն, բայց ընդհանրապես՝ արտաքին քաղաքականությունը անվտանգության ապահովման ամենակարևոր գործոններից է։ Նախ, վերջին շրջանում մենք երևացող դինամիկա ունենք Միացյալ Նահանգների հետ, և` բարձր մակարդակի: ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելել, հանդիպումներ են ունեցել, ռազմավարական երկխոսություն է տեղի ունենում, և այս տարի հերթական փուլը տեղի ունեցավ՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի և ՀՀ արտգործնախարարի համանախագահությամբ, ստորագրվեց կարևոր փաստաթուղթ։ Մենք շատ կարևորում ենք ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների հետագա բնականոն զարգացումը, և նաև մեր բարեփոխումների օրակարգին ԱՄՆ-ն Եվրամիության հետ համատեղ աջակցում է, ինչը շատ կարևոր է: Երկու օր առաջ կառավարության որոշում ընդունեցինք՝ ԱՄՆ-ն 128 միլիոն դոլարի հատկացում է անում՝ ՀՀ ժողովրդավարության և հակակոռուպցիոն պայքարին աջակցելու համար։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն ԱՄն հետաքննության դաշնային բյուրոյի հետ համագործակցության հուշագիր է ստորգրել, և այդպես շարունակ։ Նախորդ տարի ԱՄն-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ժողովրդավարության գագաթնաժողովը, որին ես հրավիրված էի և մասնակցեցի։ Այս բոլորը կարևոր գործոններ են, մենք շատ ակտիվ համագործակցում ենք, հետաքրքրված ենք հետագա զարգացման և խորացման գործում, և նաև Հայաստան են այցելում ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, և մենք դրական ենք վերաբերվում այս ամենին»։

XS
SM
MD
LG