Մատչելի հղումներ

Ամերիկաների գագաթաժողովը` Լատինական Ամերիկայի ​​և Կարիբյան ավազանի տնտեսական անկման պայմաններում


Ամերիկայի իններորդ գագաթաժողովը բացվեց Լոս Անջելեսում` Միացյալ Նահանգների ամենաբազմազգ վայրերից մեկում:

Ինչպես նահանգապետ Գևին Նյուսոմն ասաց, այստեղ մարդկանց 27 տոկոսն ԱՄՆ-ում չի ծնվել, եւ երեխաների ավելի քան 50 տոկոսի ծնողներից առնվազն մեկը ծնվել է այլ երկրում: Նման բան չկա աշխարհի եւ ոչ մի վայրում, բացի Կալիֆոռնիայից’’, ասել է նա:

Բայց տոնակատարությունից զատ կա մեկ այլ իրականություն: Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը կանգնած են ամենախորը տնտեսական անկման առջեւ:

Ինչպես նախագահ Ջո Բայդենն է ասում, համավարակի առաջին տարվա ընթացքում միայն եւս քսաներկու միլիոն մարդ դասվեց աղքատության շարքում: ‘’Անհավասարությունը շարունակում է աճել, համաշխարհային գնաճն ավելի է վատթարացել Պուտինի անգութ և չհրահրված պատերազմի արդյունքում’’, ասաց Բայդենը, եւ հայտարարեց 300 միլիոն դոլարի համարժեք պարենային օգնություն հատկացնելու ծրագրի մասին: Նա հայտարարեց նաեւ, որ հիմնադրվում է մի կազմակերպություն, որն անվանվել է Ամերիկայի գործընկերություն` հանուն տնտեսական բարգավաճման:

«Ամերիկյան գործընկերությունը կօգնի տնտեսություններին զարգանալ վարից վեր’’, ասաց նա:

Նախաձեռնությունը չի ներառի նոր առևտրային համաձայնագրեր, որոնց ձգտում են տարածաշրջանի շատ առաջնորդներ, և պարզ չէ, թե որքան գումար կհատկացնի Միացյալ Նահանգները այդ ջանքերի համար:

Միացյալ Նահանգներն արդեն իսկ ազատ առևտրի համաձայնագրեր ունի Լատինական Ամերիկայի մոտ մեկ տասնյակ երկրների հետ, և Վաշինգտոնում այս ուղղությամբ մեծ հետաքրքրությւններ չկան:

Գագաթաժողովի վրա ստվեր է նետում ութ առաջնորդների բացակայության փաստը, մեկը՝ COVID-ի պատճառով, մյուսները՝ որպես բողոք ԱՄՆ-ի կողմից Կուբայի, Վենեսուելայի և Նիկարագուայի առաջնորդների բացառման դեմ:

Այնուամենայնիվ, առաջնորդները պատրաստվում են ընդունել նախաձեռնություններ, ներառյալ գործողությունների ծրագիր՝ ապագա համաճարակային սպառնալիքներին նախապատրաստվելու և բուժաշխատողների հմտությունները բարելավելու համար:

Միացյալ Նահանգները տարածաշրջանին նվիրաբերել է ավելի քան 65 միլիոն չափաբաժին պատվաստանյութ: Հետագա օգնությունը վտանգված է. վարչակազմի 5 միլիարդ դոլար արժողությամբ համաշխարհային համաճարակի ֆինանսավորման հարցն ամիսներ շարունակ մնացել է Կոնգրեսում:

Այս կիսանգնդում COVID-19 հիվանդությանը զոհ է գնացել 2 միլիոն 700 հազար մարդ, ինչը համաշխարհային ընդհանուր ցուցանիշի 40% տոկոսն է:

XS
SM
MD
LG