Մատչելի հղումներ

Խոսքի ազատությունն ու բենզինի գները` Ամերիկաների գագաթաժողովում


ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ամերիկաների գագաթաժողովի ժամանակ նշել է, որ այս տարի արևմտյան կիսագնդում սպանվել է լրատվամիջոցների 17 աշխատակից։ Նրանցից 11-ը սպանվել են Մեքսիկայում: Բլինքենը դատապարտում է խոսքի ազատության դեմ նման արշավը:

Եվ ահա Ուսանող լրագրողների ֆորումում Բլինքենին հարցրել են, թե ինչու Ամերիկայի մերձավոր դաշնակից Իսրայելը որևէ հետևանքի առջեւ չի կանգնում, երբ այստեղ սպանում են պաղեստինցի ամերիկացի լրագրող Շիրին Աբու Աքլեհին:

«Ես ցավում եմ Շիրինի կորստի համար’’, ասել է Բլինքենը եւ ավելացրել, որ սպանության փաստերը դեռեւս հավաքվում են, սակայն վերջնական եզրակացություն դեռ չի հրապարակվել:

Իսկ վկաների խոսքերի հիման վրա կազմված CNN-ի զեկույցում նշված է, որ Աբու Աքլեհը գնդակահարվել է իսրայելյան զորքերի թիրախային հարձակման ժամանակ: Իսրայելը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները և հայտարարում, որ դեռեւս հետաքննում է սպանությունը:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ներկա պահին քննարկում է Սաուդյան Արաբիա այցելելու ծրագրերը, չնայած այն բանին, որ թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանին են մեղադրում Washington Post-ի սյունակագիր Ջամալ Խաշոգիի սպանության կազմակերպման մեջ: Թե ինչպես Բայդենը կվերաբերվի թագաժառանգին, ցույց կտա, թե ինչպես է նա վերաբերվում խոսքի ազատությանը, ասում են մեծաթիվ փորձագետներ:

Ազգային մամլո ակումբից Ռեյչըլ Օսվալդի խոսքերով, սակայն,

((Skype))

Բենզինի գներն իջեցնելու ցանկությունն է հայտնվել կշեռքի մի նժարում, երբ մյուսի վրա մարդու իրավուքներն են ու ազատությունները: ‘’Ամերիկայում մեծապես են հարգում խոսքի ազատությունը, սակայն միջին խավին դուր չի գալիս այն հանգամանքը, որ բենզինի գներն աճել են մոտ երկուսուկես անգամ’’, ասում է նա:

Եվ բենզինի գների աճն է, ամենայն հավանականությամբ, հանդիսանում Սաուդյան Արաբիայի թագաժառանքի հետ Բայդենի հանդիպման դրդապատճառներից մեկը:

«Ամերիկայի Ձայն»-ի լրատվական կենտրոն

XS
SM
MD
LG