Մատչելի հղումներ

«Բարձր են գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը»․ ԱՄՆ ԱԱԽ խոսնակ Ադրիեն Ուոթսոնը


ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնի հայտարարություն է տարածել Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասվում է, որ Ջեյք Սալիվանը և Հիքմաթ Հաջիևը հանդիպման ընթացքում ողջունել են Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը և ընդգծել երկկողմ կապերն էլ ավելի խորացնելու իրենց պատրաստակամությունը։ Բանախոսները քննարկել են իրենց համատեղ հանձնառությունը՝ օգնելու Ուկրաինայի ժողովրդին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից չհիմնավորված ագրեսիային: Պարոն Սալիվանը գովաբանել է Ադրբեջանին` եվրոպական էներգետիկ անվտանգությանը նրա երկարամյա հանձնառության համար և գնահատել տարածաշրջանային էներգակիրների հետագա դիվերսիֆիկացմանն ուղղված նրա ջանքերը: Կողմերն երկուստեք տեսակետներ են փոխանակել ուկրաինական հակամարտության հետևանքների վերաբերյալ՝ առավել լայն տարածաշրջանային առումով: Պարոն Սալիվանն անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների հանձնառությանը՝ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման գործում: Նա բարձր են գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված նշանակալի և պատմական դիվանագիտական ջանքերը։ Պարոն Սալիվանը աջակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված բանակցություններին: Նա փոխանցել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը սերտորեն ներգրավվելու և առաջընթացին աջակցելու տարբեր միջոցներով, այդ թվում՝ որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահ՝ իրենց կարգավիճակով։

XS
SM
MD
LG