Մատչելի հղումներ

ՀԴԲ-ը կանխել է Բոստոնի մանկական հիվանդանոցի դեմ ծրագրված կիբերհարձակումը


ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը ասում է, որ գործակալները կանխել են Բոստոնի մանկական հիվանդանոցի վրա ծրագրված կիբերհարձակումը, որը պետք է իրականացվեր Իրանի կառավարության կողմից հովանավորվող հաքերների կողմից:

Չորեքշաբթի օրը Բոստոնի քոլեջի կիբերանվտանգության վեհաժողովի ժամանակ Ռեյն ասել է, թե ՀԴԲ-ն իմացել է ծրագրված թվային հարձակման մասին գաղտնի մի գիրծակալից:

Հետաքննությունների դաշնային բյուրոն` կանխված կիբերհարձակման մասին
please wait

No media source currently available

0:00 0:01:02 0:00

‘’Հատկապես հիվանդանոցում արագ գործողություններն են պաշտպանել ինչպես ցանցը, այնպես էլ հիվանդ երեխաներին, որոնց առողջությունը կախյալ է այդ ցանցից’’, ասել է նա:

Երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, նրա խոսքերով, ՀԴԲ-ն իրականացնում է պոտենցիալ թիրախներին զգուշացնելու եւ նախապատրաստական այլ գործողություններ: Օրինակ, մարտ ամսին ՀԴԲ-ն զգուշացրել էր, որ հաքերների կողմից ավելացել է հետաքրքրությունը էներգետիկ ընկերությունների նկատմամբ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր:

Չինաստանից գործող հաքերները ամերիկացիներից ավելի շատ կորպորատիվ և անձնական տվյալներ են հափշտակել, քան մյուս բոլոր երկրները, ասել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարն ու պատմել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կիբեր սպառնալիքների և ԱՄՆ-ի կառավարության ու մասնավոր հատվածի միջև գործընկերության անհրաժեշտության մասին մի անեկդոտ:

XS
SM
MD
LG