Մատչելի հղումներ

Բայդեն. Ուկրաինան դեմոկրատիայի և ավտորիտարիզմի պայքարի առաջնագծում է


Նախագահը ելույթ է ունեցել ամերիկյան զինծառայողների Հիշատակի օրվա արարողությանը

Նախագահ Ջո Բայդենը մայիսի 30-ին մասնակցել է Հիշատակի օրվա տոնակատարություններին։

Ավանդական արարողության ժամանակ, որն անցկացվել է Վիրջինիա նահանգի Արլինգթոնի գերեզմանատանը, նախագահը հանդես է եկել ելույթով։

Ընդգծելով, որ ժողովրդավարությունը պաշտպանելու անհրաժեշտությունը բաժին է ընկնում յուրաքանչյուր սերնդին, Բայդենը նշել է, որ Ուկրաինան այս օրերին ժողովրդավարության և ավտորիտարիզմի պայքարի առաջնագծում է։

«Ժողովրդավարությունը կատարյալ չէ, բայց դրա համար արժե պայքարել»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։

Հիշեցնենք, որ Կոնգրեսը զոհված ամերիկացի զինծառայողների Հիշատակի օրը հռչակել է ազգային տոն 1971 թվականին: Այն նվիրված է ամերիկացի զինվորականների հիշատակին, ովքեր իրենց պարտականությունները կատարելիս զոհվել են ռազմական հակամարտությունների ժամանակ, որոնց Միացյալ Նահանգները մասնակցել է իր պատմության ընթացքում։

Տոնի պատմությունը սկսվում է 1865 թվականից։ Այնուհետև, քաղաքացիական պատերազմի ավարտից անմիջապես հետո մի խումբ ստրկությունից ազատված ամերիկացիներ անցկացրեցին զոհվածների հիշատակը հարգելու առաջին արարողությունը:

Ավելի քան 50 տարի այս օրը նշվում էր միայն քաղաքացիական պատերազմում զոհվածների հիշատակը։

Այնուհետև, Միացյալ Նահանգների Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ մտնելուց հետո ավանդույթը տարածվեց ամերիկացի զինվորականների վրա, ովքեր զոհվել են պատերազմներում և հակամարտություններում, որոնցում երբևէ ներգրավված է եղել ԱՄՆ:

Այսօրվա ձևաչափով Հիշատակի օրը նշվում է 1971 թվականից՝ Կոնգրեսի կողմից օրենք ընդունելուց հետո, ըստ որի՝ այս տոնը ճանաչվել է ազգային տոն։

XS
SM
MD
LG