Մատչելի հղումներ

Ռուս դիվանագետի հրաժարականը եւ նրա վախը


Քառասունմեկ-ամյա Բորիս Բոնդարևը 20-ամյա կարիերա էր ստեղծել Ռուսաստանի դիվանագիտական ծառայությունում։

Մինչեւ վերջերս նա աշխատում էր Ժնեւում ՄԱԿի ռուսական ներկայացուցչությունում: Սակայն երկուշաբթի օրը Facebook-ում հրապարակված նամակում նա տեղեկացրեց, որ հրաժարական է ներկայացում: Գրառության մեջ ասվում է. «Երբեք այնքան չեմ ամաչել իմ երկրի համար, որքան այս տարվա փետրվարի 24-ին», այն օրը, երբ Ռուսաստանը սկսեց իր ներխուժումը Ուկրաինա: Ինչ վերաբերում է ապագային, նա գրում է, թե ոչինչ չգիտի եւ չի էլ կարծում, որ հայրենիք վերադառնալը անվտանգ քայլ կլիներ:

Ինչպես Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի նախկին պրոֆեսոր Վալերի Սոլովեյն է ասում Skype-ի միջոցով, «Կարծում եմ, որ նա արտացոլում է արտաքին գերատեսչության իր գործընկերներից շատերի ընդհանուր տրամադրությունները, բայց դա չի նշանակում, որ մյուսները պատրաստ են հետևել այդ քայլին»։ Նա վստահ է, որ Կրեմլի համար ամոթալի այս դեպքից հետո Ռուսաստանի իշխանություններն ավելի մեծ վերահսկողություն կհաստատեն դրսում աշխատող դիվանագետների վրա:

Վերլուծաբան Ալեքս Տիտովի խոսքերով էլ, Կրեմլը խուճապի չի մատնվի, քանի որ, ասում է նա ‘’Սկայպ’’-ի միջոցով, համատարած հրաժարականները գրեթե բացառվում են Ռուսաստանում: Պաշտոնյաների մեծ մասը հավատարիմ է մնում նախագահ Վլադիմիր Պուտինին, ասում է Տիտովը։ Բացի այդ, ասում է նա, դիվանագետները շատ առավելություններ ու արտոնություններ ունեն։ Եվ նրանց զգալի մեծամասնությունը հավատարիմ են Արևմուտքի հետ թշնամության գաղափարին»:

Ինչու հրաժարական ներկայացրեց ռուս դիվանագետը
please wait

No media source currently available

0:00 0:02:04 0:00

Կրեմլն ունի հավատարմություն ապահովելու մեկ մեթոդ, ասում է Սոլովեյը։ Իսկ դա վախն է ու սարսափը, ասում է նա:

Հիշեցնենք, որ արտերկրում ապրող ռուս մի քանի այլախոհներ են սպանվել կամ թիրախավորվել Պուտինի իշխանության օրոք, թեև Մոսկվան հերքում է նման գործողությունները:

Բոնդարևն ասել է, որ վախենում է իր անվտանգության համար:

Նյութը կազմված է ‘’Ամերիկայի Ձայն’’-ի լրագրող Հենրի Ռիդջելի հոդվածի հիման վրա

XS
SM
MD
LG