Մատչելի հղումներ

Ռազմական դատարան Պուտինի՞ համար


ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի հովանու ներքո Ուկրաինայում գործում է Անդրատլանտյան համատեղ հետաքննող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են քրեական գործիչներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Եվրամիությանից և Ուկրաինայից։ Նրանք զբաղված են ուկրաինական տարածքում ռուս զինվորականների ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցներ և ցուցմունքներ հավաքելով։

«Կդատապարտվե՞ն արդյոք Կրեմլի առաջնորդները Ուկրաինայում ռուսական բանակի կողմից ռազմական հանցագործությունների համար»: Սա մի հարց է, որն այսօր հետաքրքրում է Կիևին և նրա արևմտյան գործընկերներին», - ասում է Վաշինգտոնում Վուդրո Վիլսոնի վերլուծական կենտրոնի տնօրեն Մարկ Գրինը:

Արիզոնայի պետական համալսարանի Մաքքեյնի միջազգային առաջնորդության ինստիտուտի ավագ գիտաշխատող Քլինթ Ուիլյամսոնը վստահ է, որ կարող են մեղադրանքներ առաջադրել նախագահ Պուտինին և նրա գեներալներին Ուկրաինայում ռազմական հանցագործություններին մասնակցության համար: Այնուամենայնիվ, հեշտ չի լինի նրանց տեսնել Հաագայի դատարանում.

«Ակնհայտ է, որ Պուտինը զգում էր, որ ինքն ամենակարող է և բավականաչափ պաշտպանված և երբեք չի կանգնի արդարադատության որևէ միջոցի առջև։ Երկարաժամկետ հեռանկարում դա կարող է ճիշտ լինել, բայց, ի վերջո, նա կարող է ստանալ ավելի խոցելի կարգավիճակ: Եվ այդ ժամանակ է, որ կարող է հայտնվել դատական մեղադրանքի ներքո»։

Ուիլյամսոնը գլխավորում է Անդրատլանտյան համատեղ հետաքննության հանձնաժողովի ամերիկյան թիմը։ «Մենք հետաքննություն անցկացնող խմբի մեջ ենք ընդգրկել մարդկանց, ովքեր փորձ ունեն Հարավսլավիայի, Ռուանդայի, Սիերա Լեոնեի միջազգային քրեական դատարանի նմանատիպ գործերով տրիբունալներում», - ասում է նա: Ուիլյամսոնի խոսքով՝ «այժմ հանցագործության մասշտաբները շատ ավելի մեծ են»։

Ըստ Ուիլյամսոնի՝ ապացույցների հավաքագրումը և յուրաքանչյուր առանձին հանցագործության հետաքննության միասնական տվյալների բազայի ստեղծումը կարևոր է. ի վերջո դա թույլ կտա ապացույցների բազա ստեղծել ՌԴ ԶՈւ բարձրագույն հրամանատարական կազմին մեղադրելու համար:

«Ապացույցների կապակցումը ողջ հրամանատարական շղթայում գրեթե առանձին գործընթաց է, բայց այն կապում է այս հանցագործությունները կամ հանցագործությունների խմբերը ամենավերևում գտնվող մարդկանց հետ: Եվ, ի վերջո, այն կարող է հասնել բարձրագույն քաղաքական ու ռազմական ղեկավարությանը։ Այդ մասին մտածում եմ, երբ լսում եմ հայտարարություններ, որոնք գալիս են Կրեմլից, երբ, օրինակ, նախագահ Պուտինը շքանշաններ է հանձնում հենց Բուչայում գտնվող ստորաբաժանմանը:

Հենց Ուիլյամսոնն է հետաքննել Կոսովոյում մարդկության դեմ իրականացված հանցագործությունները, որոնց արդյունքում Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչը հայտնվեց Հաագայի դատարանում. Քչերն էին հավատում, որ մեզ կհաջողվի։ Շատերը հավատում էին, որ լավագույն դեպքում դատարանը կդատապարտի ճամբարի մի քանի վերահսկիչների: Բայց մենք տեսանք, որ դատարանը կարողացավ քրեական պատասխանատվության ենթարկել Ռատկո Մլադիչին, Ռադովան Կարաջիչին, Սլոբոդան Միլոշևիչին։ Մենք ականատես ենք եղել նմանատիպ գործընթացների ամբողջ աշխարհում։ Նրանք դատեցին նախկին պետությունների ղեկավարների, ովքեր ժամանակին համարվում էին անձեռնմխելի՝ Չարլզ Թեյլորը, Սադամ Հուսեյնը, Հիսեն Հաբրեը, Օմար ալ-Բաշիրը:

Ուիլյամսոնը հիշեցնում է, որ Միջազգային քրեական դատարանի հիմնական խնդիրը մարդկության դեմ հետագա հանցագործությունները կանխելն է:

‘’Ամերիկայի Ձայն’’-ի Ռուսական ծառայություն

Սահջար Համիդով

XS
SM
MD
LG