Մատչելի հղումներ

Բայդենը խոստանում է Թայվանը պաշտպանել Չինաստանից


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, երկուշաբթի օրը շարունակելով շրջագայությունը հյուսիսարևելյան Ասիայի երկու երկրներում, իր հաստատակամ դիրքորոշումն արտահայտեց Չինաստանի նկատմամբ: Սա վկայությունն է այն բանի, որ Վաշինգտոնը թե՛ տնտեսապես, և թե՛ ռազմական առումով հավատարիմ է մնում այս տարածաշրջանում ստանձնած իր պարտավորություններին:

Տոկիոյում ճապոնացի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո իրեն տրված հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կպաշտպանի Թայվանին Չինաստանի կողմից ներխուժման դեպքում, Բայդենը տվել է ուղիղ պատասխան` ‘’այո’’: Այնուհետեւ նա ասել է, թե դա պարտավորություն է, որը ԱՄՆ-ը ստանձնել է:

Սա կարելի է համարել արդեն երկար ժամանակ կիրառվող «ռազմավարական երկիմաստությունից» հրաժարվելու առաջին քայլ:

Չինաստանը ժողովրդավարական սկզբուքներով գործող Թայվանը համարում է իրենից անջատված նահանգ և խոստանում է, որ անհրաժեշտության դեպքում Թայվանն իրեն կկցի ուժի միջոցով:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Բայդենի մեկնաբանությունները։ «Ոչ ոք չպետք է թերագնահատի Չինաստանի ժողովրդի ամուր վճռականությունը, հաստատակամ կամքը և հզոր կարողությունը ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։ Չկանգնե՛ք 1 միլիարդ 400 միլիոն չինացիների դեմ», ասել է Չինաստանի արտգործանախարարության խոսնակը:

Չինիաստանն է եղել Տոկիոյում Բայդենի անցկացրած հանդիպումների օրակարգում: ԱՄՆ-ի նախագահը երկուշաբթի օրը ներկայացրել է նաեւ Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի տնտեսական ներգրավվածությունը: Մինչ այժմ ասիական 12 երկրներ են համաձայնել միանալ բանակցություններին, ինչը տպավորիչ ցուցանիշ է, ասում է Դերեկ Գրոսմանը RAND կորպորացիայից:

Սակայն նա եւ այլ վերլուծաբաններ ասում են, որ կատարված աշխատանքները որոշ առումներով գոհացուցիչ չեն: Նրանք բողոքում են, որ այդ առումով չինացիների կատարած աշխատանքն այստեղ ավելի ցայտուն ու տպավորիչ է:

Մինչեւ երեքշաբթի օրը հայրենիք վերադառնալը, Բայդենը կմասնակցի Quad-ի՝ ժողովրդավարական երկրների տարածաշրջանային կազմակերպության հանդիպմանը, կազմակերպություն, որը մասամբ համարվում է Չինաստանին զսպելու գործիք:

''Ամերիկայի Ձայն''

XS
SM
MD
LG