Մատչելի հղումներ

Բելառուսներն` ընդդեմ ռուսական ուժերի ու Լուկաշենկոյի


Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սկսված ներխուժումից հետո Բելառուսի տարածքից հարյուրավոր հրթիռներ են արձակվել: Բացի այդ, այստեղ գրոհային ստորաբաժանումներ են նախապատրաստվել Ուկրաինայում ցամաքային գործողություններ իրականացնելու համար: Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հարձակումներն իրականացվել են Բելառուսի տարածքից: Բայց հազարավոր բելառուսներ, ովքեր 2020 թվականին փորձում էին տապալել իրենց բռնակալ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգը, որոշել են կռվել Ուկրաինայի համար՝ Լեհաստանի տարածքում ստեղծելով բելառուսական ստորաբաժանումներ և գումարտակներ։

Լեհաստանի զորավարժարանում կամավորներն իրենց առաջին մարտական դասերն են անցնում: Լեհ նախկին ոստիկանը, որն այժմ բիզնեսի սեփականատեր է, և նրա վետերան գործընկերը բելառուսներին մարզում են «Պահոնյա» անվանումը կրող գնդում ծառայելու համար: Լեհաստանում մեկ շաբաթ անցկացվելուց հետո կամավորները մեկնում են ուկրաինական բազա:

Ինչպես գնդի հրամանատարն է ասում, «Նրանք շատ նվիրված են, եւ այժմ երկու թիրախ են տեսնում իրենց առջեւ: Մեկը Ուկրաինայում իրենց եղբայրներին օգնելն է:

«Սա միայն Ուկրաինայի պատերազմը չէ. Սա ողջ ազատ աշխարհի և նաև Բելառուսի պատերազմն է’’, ասում են նրանք եւ ավելացնում, որ մյուս թիրախը Բելառուսը գրեթե 30 տարի բռնապետության տակ պահած Լուկաշենկոն է:

‘’Հավատում ենք, որ այս պատերազմի արդյունքում Լուկաշենկոյի վարչակարգը նույնպես կործանվելու է’’, ասում են նրանք։

Բելառուսի տարածքից են գնդակոծվում ուկրաինական քաղաքներն ու գյուղերը: ‘’Եվ մեր պարտքն է կասեցնել դա ու ամեն կերպ աջակցել ուրկրաինացի մեր եղբայրներին’’, ասում են բելառուսցի զինվորականները:

Այստեղ ժամանած բելառուսցիներից Կիրիլը, ինչպես նաեւ մյուսները, ոգեշնչված են եղել երկու տարի առաջ Բելառուսում կազմակերպված բողոքի ցույցերով: Այն ժամանակ նրանց բողոքը խաղաղ էր, և ցուցարարները պատրաստ չէին Լուկաշենկոյի ուժերի դաժանությանը։

Այժմ Լուկաշենկոյի հակառակորդները աշխատում են մարտին պատրաստվելու համար։ Նրանք այսօր կարեւորում են ամեն մի դաժանության պատրաստ լինելու հանգամանքը:

Անցյալ ամիս վտարանդի բելառուսական ղեկավարությունը հավանություն տվեց Պահոնյա գնդի հիմնադրմանը: Սվիատլանա Տիխանովկայան, որը շատերի կարծիքով բելառուսների 2020 թվականի ընտրությունների օրինական հաղթողն է, Twitter-ում այդ ստորաբաժանումն անվանել է «բելառուսական նոր արհեստավարժ բանակի հիմք»:

Ստորաբաժանման ղեկավար Վադիմ Պրոկոպիևը այս ստորաբաժանումը համարում է Բելառուսը Լուկաշենկոյից ազատելու առաջին քայլ:

Հրամանատարներն ասում են, որ գունդն աստիճանաբար համալրվում է նոր ուժերով, եւ ինչպես «Ամերիկայի Ձայն»-ին է հայտնի դարձել, գնդին են միանում նաեւ փորձառու մարզիչներ, այդ թվում՝ ամերիկյան բանակի վետերաններ:

Միրոսլավա Գոնգաձե

Արամ Վանեցյան

XS
SM
MD
LG