Մատչելի հղումներ

Մակքոնելն ակնկալում է, որ չորեքշաբթի օրը Սենատը կքվեարկի Ուկրաինայի օգնության փաթեթի վերաբերյալ 


Virus Outbreak Congress

Սենատի հանրապետականների առաջնորդն անցած շաբաթվա վերջին այցելել է Կիև

Սենատի փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելն ակնկալում է, որ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը չորեքշաբթի օրը վերջնականապես կքվեարկի մոտ 40 միլիարդ դոլար օգնության փաթեթի օգտին, որը կօգնի Ուկրաինային դիմակայել ռուսական ներխուժմանը:

«Մենք ակնկալում ենք, որ երկուշաբթի օրը կակտիվանա այս հարցի քննարկումը դադարեցնելու ընթացակարգը։ Հուսով եմ, որ այն կստանա մեծամասնության աջակցությունը, և դա թույլ կտա մեզ հաստատել լրացուցիչ միջոցներ չորեքշաբթի օրը», - ասել է Մակքոնելը լրագրողներին կիրակի օրը Ստոկհոլմից կայացած ասուլիսի ժամանակ Ուկրաինայի մայրաքաղաք այցելելուց հետո:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 28-ին Ուկրաինայի համար 33 միլիարդ դոլարի օգնություն է խնդրել, այդ թվում՝ 20 միլիարդ դոլարի ռազմական օգնություն: Ներկայացուցիչների պալատն այս գումարը հասցրեց մոտ 40 միլիարդի՝ նախատեսելով լրացուցիչ ռազմական և հումանիտար օգնություն տրամադրել։

Խոսելով Շվեդիայից, որը, ինչպես Ֆինլանդիան, նախատեսում է անդամակցել ՆԱՏՕ, Մակքոնելը վճռականորեն աջակցեց երկու երկրների ձգտումները՝ միանալ արևմտյան ռազմական դաշինքին, որը ստեղծվել էր խորհրդային ռազմական ագրեսիան զսպելու համար:

«Երկու երկրներն էլ ունեն շատ ընդունակ զինվորականներ», - ասել է Մակքոնելը: «Նրանք ՆԱՏՕ-ի համար կարևոր հավելում կլինեն, եթե նրանք որոշեն միանալ դաշինքին, և ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն առաջին հերթին պետք է վավերացնի այս երկու երկրների անդամակցության պայմանագիրը»:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG