Մատչելի հղումներ

Ֆինլանդիան եւ Շվեդիան քայլ առ քայլ մոտենում են ՆԱՏՕ-ին


Ուկրանական ուժերը Խարկով քաղաքի արվարձանները շարունակում են մաքրել ռուս զինվորականներից: Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքից ռուսները նահանջում են:

Այս ընթացքում ՆԱՏՕ-ի բարձրաստիճան դիվանագետները կիրակի օրը Բեռլինում քննարկում են Ուկրաինային հետագա աջակցությունը և աշխարհի ամենամեծ ռազմական այս դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցելու ծրագրերը:

«Երկու այս երկրներն էլ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի մերձավոր և արժեքավոր պաշտպանական գործընկերներն են, և Միացյալ Նահանգները վճռականորեն կաջակցի Հյուսիստլանտյան դաշինքին նրանց միանալու ջանքերը’’, ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Ֆինլանդիան, որը Ռուսաստանի հետ ունի 1300 կիլոմետր ընդրանուր սահման, կիրակի օրը պաշտոնապես հայտարարեց ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու իր մտադրության մասին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու քայլը սխալ կլինի: Սակայն Ֆինլանդիայի նախագահն ասել է, թե ինքը պարզապես զարմացել է իր երկրի մտադրության մասին լուրը լսելիս, Պուտինի հանգիստ կեցվածքով, ու պարզ չէ, թե նա կանխարգելիչ ինչ պատժիչ գործողություն կիրագործի ընդդեմ Ֆինլանդիայի:

Մյուս խնդիրը Թուրքիայի կեցվածքն է: Լինելով ՆԱՏՕ-ի անդամ պետություն`Թուրքիան հանդես է գալիս Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության դեմ: Իսկ դաշինքին որեւէ երկրի անդամակցություն պետք է հաստատվի միաձայն կերպով` ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների համաձայնությամբ:

ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի քայլերը, ըստ Ուկրաիանայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինայի, խոսում են այն մասին, որ ՆԱՏՕ-ն դասեր է քաղել իր սխալներից:

Ինչեւէ, ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ֆինլանդիայի խորհրդարանում քվեարկություն կանցկացվի առաջիկա օրերին: Որոշ ժամանակ անց կհետեւան համապատասխան քայլեր Շվեդիայում:

Արամ Վանեցյան

Արաշ Արաբասադի

XS
SM
MD
LG