Մատչելի հղումներ

Lenta.ru-ի աշխատակիցները կայքում տեղադրել են հակապատերազմական հոդվածներ


Լընտ րւ
Լընտ րւ

Ռուսաստանում ամենամեծ թվով այցելուներ ունեցող լրատվական կայքերից մեկը՝ «Lenta.ru»-ն մայիսի 9-ի առավոտյան մի քանի նյութ է տեղադրել, որոնք սուր քննադատության են ենթարկում Ուկրաինայում պատերազմն ու Ռուսաստանի իշխանություններին։

Տեղադրվել են «Ռուսական բանակը գողերի ու կողոպտիչների բանակ է դարձել» կամ «Վլադիմիր Պուտինը վերածվել է ողորմելի դիկտատորի ու պարանոիկի» վերնագրերով հոդվածներ։ Վեբ արխիվում պահպանվել են մի քանի հոդվածներ և կայքի գլխավոր էջից վերցված պատկերը։ Դրանք ստորագրված են Lenta.ru-ի աշխատակիցների անուններով։ Մասնավորապես, «Պատերազմը չի կարող ծածկել տնտեսական ձախողումները. Պուտինը պետք է հեռանա» հոդվածի հրապարակման պատասխանատվությունը ստանձնել են ‘’Էկոնոմիկա’’ և ‘’Հայրենիք’’ բաժինների ղեկավար Եգոր Պոլյակովը և բաժինների խմբագիր Ալեքսանդրա Միրոշնիկովան։ «Փնտրում եմ աշխատանք, փաստաբաններ և, հավանաբար, քաղաքական ապաստան», ասվում է հոդվածի վերջում։

Բոլոր հոդվածները սկսվում են բացատրությամբ այն մասին, որ «այս նյութը համաձայնեցված չէ ղեկավարության հետ, և դրա հրապարակման համար նախագահի աշխատակազմը աստղեր պիտի բաժանի հրատարակչությանը»:

Lenta.ru-ն հաստատել է, որ դա արել են իր աշխատակիցները՝ տեքստը փոխարինելով նախկինում հրապարակված այլ նորություններով։

''Ազատություն'' ռադիոկայան

XS
SM
MD
LG