Մատչելի հղումներ

Ռուս-ամերիկյան փոխանակություն` ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների պայմաններում


Չնայած միմյանց միջեւ լարված հարաբերություններին, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը փոխանակել են բարձրաստիճան բանտարկյալների:

Ամերիկացի ծովային նախկին հետևակային Թրեւոր Ռիդը Ռուսաստանում բանտարկվել է 2019 թվականից ի վեր: Ռուսաստանի իշխանությունները նրան մեղադրում են ոգելից խմիչքի ազդեցության ներքո ոստիկանի դեմ բռնություն կիրառելու մեջ: Ռիդը դատապարտվել է ինը տարվա ազատազրկման։

Չորեքշաբթի օրը Ռուսաստանը նրան ազատ արձակեց։ Իրականում տեղի է ունեցել փոխանակում, տեղեկացրել է Սպիտակ տան խոսնակը: ԱՄՆ-ն էլ ազատ է արձակել ռուս օդաչու Կոնստանտին Յարոշենկոյին, որը Քոնեքթիքութում կրում էր 20 տարվա ազատազրկման պատիժը` մեղադրվելով ԱՄՆ անօրինական կերպով թմրանյուեր տեղափոխելու մեջ:

Ըստ Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքիի, այս փոխանակումը չի փոխում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սկսված ագրեսիայի նկատմամբ ԱՄՆ-ի ընդդիմությունը:

Ռիդը Ռուսաստանում ձերբակալված հայտնի մի քանի ամերիկացիներից մեկն է, որոնց շարքում է արհեստավարժ բասկետբոլիստ Բրիթնի Գրիները, որին կալանավորել էին Մոսկվայի օդանավակայանում փետրվարի 17-ին՝ ուղեբեռում կանեփի յուղ պարունակող պարկուճներ կրելու մեղադրանքով:

Նախկին ամերիկացի ծովային հետևակ Փոլ Ուելանը ձերբակալվել է 2018 թվականին և դատապարտվել 2020 թվականին լրտեսության հետ կապված մեղադրանքներով, որոնք նրա ընտանիքը, ԱՄՆ-ի պաշտոնյաները և միջազգային իրավական կազմակերպությունները կեղծ են համարում:

Սպիտակ տունն ասում է, որ անում է հնարավոր ամեն ինչ՝ Փոլ Ուելանի և անօրինական կերպով կալանավորված մյուս բոլոր ամերիկացիների ազատ արձակումն ապահովելու համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրն արտասանած իր ուղերձում ոչինչ չասաց գերիների փոխանակման մասին: Փոխարենը նա սպառնաց «կայծակնային պատասխանով բոլոր այն պետությունների հանդեպ», որոնք միջամտություն կցուցաբերեն Ուկրաինայում, իր խոսքերով ասած, ‘’հատուկ ռազմական գործողությունների’’ ընթացքում:

XS
SM
MD
LG