Մատչելի հղումներ

Կիրակի օրն ուղեծիր արձակվեց ԱՄՆ-ի լրտեսական մի արբանյակ


ԱՄՆ-ը SpaceX հրթիռի միջոցով Կալիֆոռնիայի ռազմաբազայից կիրակի օրը երկրի ուղեծիր արձակեց լրտեսական մի արբանյակ:

Falcon 9 հրթիռն օդ բարձրացավ լուսաբացից քիչ առաջ Վանդենբերգի տիեզերական ուժերի բազայից: Վանդենբերգի տիեզերական ուժերի ռազմաբազայից տեղեկացնում են, որ այն Ազգային հետախուզական ծառայության առաջին առաքելությունն է, որը վերագործարկվում է SpaceX հրթիռի միջոցով:

Ազգային հետախուզությունը որևէ մանրամասն չի հրապարակում արբանյակի և նրա առաքելության մասին՝ այն բնութագրելով միայն որպես «ազգային անվտանգության կարևորագույն բեռնափոխադրում»:

Այս արձակումը 2019 թվականին ռազմաօդային ուժերի կողմից SpaceX-ին հատկացված երեք թիռիչքներից մեկն էր, որոնք միասին կազմում են 297 միլիոն դոլար:

XS
SM
MD
LG