Մատչելի հղումներ

Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի պաշտպանության ոլորտի 33 կազմակերպությունների դեմ


Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր Օտտավան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանում ավելի քան 700 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։

Կանադայի կառավարությունը երկուշաբթի օրը հայտարարեց նոր պատժամիջոցների մասին 33 ռուսական կառույցների նկատմամբ, որոնք կապված են Ռուսաստանի պաշտպանության ոլորտի հետ։

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին ասել է, որ «նոր ցուցակում հայտնված կազմակերպությունները ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգնություն են ցուցաբերել ռուս զինվորականներին և հետևաբար մեղսակից են այն ցավին ու տառապանքին, որը կապված է Վլադիմիր Պուտինի սանձազերծած անիմաստ պատերազմի հետ Ուկրաինայում»:

Պատժամիջոցների ցանկում ընդգրկված կազմակերպությունների թվում են Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, SPB Integral և Vympel Shipbuilding Plant ԲԲԸ-ն։

Կանադայի կառավարությունը ներկայումս ուսումնասիրում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորությունը՝ համաձայնեցնելով դաշնակիցների և գործընկերների հետ:

Փետրվարի 24-ից ի վեր, երբ սկսվեց ռուսական ներխուժումը Ուկրաինա, Կանադան արդեն պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 700 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայի ռուսամետ անջատողականների կողմից վերահսկվող ինքնահռչակ «հանրապետություններից»:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG