Մատչելի հղումներ

Ուկրանինան արեւելքում նախապատրաստվում է ռուսական նոր հարձակմանը


Այցելելով ՆԱՏՕ՝ Ուկրաինայի արտգործնախարարն ասել է, որ իր ուղերձը կարելի է ամփոփել երեք բառով՝ «զենք, զենք և զենք»: Դմիտրո Կուլեբան ասել է. «Կամ դուք օգնեք մեզ հիմա օրերի, ոչ թե շաբաթների ընթացքում, կամ ձեր օգնությունը շատ ուշացած կլինի ու մեծ թվով մարդիկ կմահանան»: Կուլեբան զգուշացրել է, որ ռուսական ուժերը վերախմբավորվում են՝ կենտրոնանալով արևելյան Դոնբասի շրջանում։

‘’Դոնբասի համար մղվող ճակատամարտը ձեզ կհիշեցնի Երկրորդ աշխարհամարտը՝ հազարավոր տանկերի, զրահատեխնիկայի, ինքնաթիռների, հրետանու ներգրավմամբ’’, ասել է նա։

Դրանից հետո էր, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարեց դեպի Ուկրաինա տեղափոխվող զենքերի նոր մատակարարումների մասին:

Բլինքենը նաև դատապարտեց քաղաքացիական անձանց սպանությունները, որոնք ռուսական ուժերի կողմից իրականացվել են Բուչայի նման մի շարք այլ քաղաքներում, ինչը Մոսկվան հերքում է, չնայած բազմաթիվ ապացույցներին:

«Բուչայի նման կան շատ այլ քաղաքներ, որոնք Ռուսաստանը գրավել է, և կարող ենք ենթադրել, որ այնտեղ եւս ռուս զինվորականներն իրականացնում են նման դաժանություններ’’, ասել է պետքարտուղարը:

Ուկրաինային ավելի մեծ քանակով և մեծ տեսականիով սպառազինություն մատակարարելու Արեւմուտքի ցանկությունն ու պատրաստակամությունը մեծանում են, ասում է վերլուծաբան Մալքոլմ Չալմերսը։ ‘’Դրա գլխավոր պատճառը գրանցված վայրագություններն են: Բացի այդ, ուկրաինացիները հաղթել են հյուսիսային ճակատամարտում և պատրաստվում են նոր մարտերի` արևելքում: Այսպիսով, մարդիկ իսկապես հավատում են, որ ուկրաինացիները հնարավորություն ունեն հասնելու իրենց նպատակների մեծ մասին, եւ ՆԱՏՕ-ի երկրները կցանկանան, որ ռուսական բանակը թուլացած լինի’’, ասում է վերլուծաբանը:

Արևելքում Ռուսաստանը վերահսկում է ավելի մեծ տարածքներ, և Ուկրաինային կպահանջվի լրացուցիչ զինատեսակներ, ասում է Չալմերսը: ‘’Հատկապես այնպիսի զենքեր, որոնք կարող են ավելի խորանալ ռուսական գծերի հետևում, վտանգի տակ պահել ռուսական ավելի հեռահար հրետանին, ինչը հակատանկային զենքերը չեն կարող անել: Ուկրաինային նաեւ հարկավոր է արդյունավետ հակաօդային պաշտպանություն’’, ասում է նա:

Այո, Ուկրաինայի առաջնահերթ խնդիրը ծանր սպառազինություն ունենալն է, դրանք դեպի արևելյան ճակատներ հասցնելու համար, քանի որ այստեղ է պատրաստվում ռուսական հաջորդ հարձակումը:

XS
SM
MD
LG