Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը 100 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային խաղաղ բնակիչների և օբյեկտների պաշտպանության համար


ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային լրացուցիչ 100 միլիոն դոլար օգնություն տրամադրել՝ երկրի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին պաշտպանելու համար, հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունը։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի 26-ին հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը Ուկրաինային լրացուցիչ 100 միլիոն դոլար օգնություն կտրամադրի։ Այն կուղղվի հատկապես Ուկրաինայի ՆԳՆ կարողությունները ուժեղացնելուն՝ օգնելու «ապահովել սահմանների անվտանգությունը ապահովելու, քաղաքացիական իրավապահ գործառույթները պահպանելու և կառավարության կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար»:

Ավելի վաղ նախագահ Բայդենը Լեհաստան կատարած այցի ժամանակ ասել էր, որ համապարփակ օգնությունը, որն Արևմուտքը տրամադրում է ուկրաինացիներին, կավելանա, և այն կտրամադրվի Ուկրաինայի կառավարության հետ սերտ համագործակցությամբ։

«Ամերիկյան ժողովրդի անունից մենք պատրաստ ենք ևս մեկ միլիարդ դոլար տրամադրել նրանց, ովքեր փախստական են դարձել և տուժել… պարենային անվտանգության վրա այս պատերազմի բացասական ազդեցության հետևանքով »,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG