Մատչելի հղումներ

Ինչ խոչընդոտների են հանդիպում ուկրաինացիները ԱՄՆ-ը ներգաղթելիս


Ուկրաինայում բռնկված պատերազմի արդյունքում բազմաթիվ ուկրաինացիներ և ռուսներ լքել են իրենց հայրենիքը՝ փորձելով ներգաղթել ԱՄՆ: Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանին կուտակվել են շատ ներգաղթյալներ

Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման հետևանքով ուկրաինացիները և ռուսները ժամանում են ԱՄՆ-ի հարավային հատված, սակայն Մեքսիկայի սահմանին հասնելը երաշխիք չէ դեպի Միացյալ Նահանգներ մուտքի համար:

Այս երիտասարդ ուկրաինուհին մնացել է Մեքսիկայի սահմանին և սպասում է Միացյալ Նահանգներում ապաստան ստանալ:

«Այսպես արդար չէ, մեզ ոչ ոք չի կարող օգնել: Մարդիկ նայում են և ասում՝ մենք հասկանում ենք ձեր իրավիճակը, բայց միևնույն է չենք կարող օգնել» , ասում է ուկրաինուհի ներգաղթյալ Քրիստինան:

Ամերիկացի փեսացուի օգնությամբ նա կարողացել է Ուկրաինայից մեկնել Լեհաստան, բայց այնտեղ ռուսական ներխուժման հետևանքով տեղահանված այնքան մարդիկ կային, որ նույնիսկ մնալու տեղ չկար:

«Չես կարող գտնել ոչ հյուրանոց, ոչ էլ բնակարան, ամեն ինչ զբաղված է» , ասում է Քրիստինան:

Այնուհետև նա ԱՄՆ-ի սահմանը հատելու հույսով մեկնել է Մեքսիկա, բայց Տիխուանա ժամանելուց նրան թույլ չեն տվել մտնել Սան Դիեգոյի սահմանային անցակետ:

Դա մասամբ պայմանավորված է Թրամփի կառավարման շրջանից մնացած “Level 42” ( “42-րդ մակարդակ”) անունով հայտնի որոշումով, որը թույլ է տալիս սպաներին սահմանից հետ դարձնել միգրանտներին ՔՈՎԻԴ-19-ի տարածումը կանխելու նպատակով:

Քանի դեռ դատական պայքարը սահմանափակման շուրջ շարունակվում է, Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ կան անհատական բացառություններ 42-րդ մակարդակի վերաբերյալ, որոնք կարող են կիրառվել ուկրաինացիների նկատմամբ:

Այսպիսով, փոքր երեխաներ ունեցող ուկրաինական որոշ ընտանիքներ դեռ կարողացել են անցնել Մեքսիկայից Միացյալ Նահանգներ: Սակայն, քանի որ Քրիստինան ճանապարհորդում էր միայնակ, առանց վիզայի և 42-րդ վերնագրի կոչման, նրա մուտքը մերժվել է:

Բայդենի վարչակազմի վրա օրեցօր ճնշումներն ավելանում են, որպեսզի կասեցվեն ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված սահմանափակումները։

Բլեյն Բուքին իրավաբան է, որն աշխատում է օգնել Քրիստինայի նման ուկրաինացիներին ԱՄՆ-ում ապաստան գտնելու համար:

«Հուսով եմ բոլոր ընտանիքները կկարողանան մուտք գործել և որ շուտով կտեսնենք 42-րդ մակարդակի ավարտը», ասում է Բուկին:

Սահմանին ոչ միայն ուկրաինացիներ կան, այլ նաև ռուսներ, ովքեր ասում են, որ փախչում են իրենց երկրի վրա միջազգային պատժամիջոցների ազդեցությունից:

Կատյա Յազինան ասում է, որ կառավարության կողմից հնարավոր հետևանքների հարցում ունի մեծ մտավախություն, քանի որ մասնակցել է Ռուսաստանում հակապատերազմական ցույցերին: Այժմ նա և իր ընտանիքը երեխաների հետ ճամբարում են Տիխուանա քաղաքում, որովհետև այլ տեղ չունեն գնալու:

Սանկտ Պետերբուրգից եկած Կատիան ճանապարհին բախվում է այն նույն դժվարություններին, որոնց միջով անցնում են սահմանին գտնվող մյուս ռուսները և ուկրաինացիները:

Նա հույս ունի, որ ներգաղթային հարցերով զբաղվող իշխանությունները կբացեն դռները իրենց երկու երկրների քաղաքացիների առաջ: Կատիան ասում է, որ Պուտինի պատերազմը իրենց պատերազմը չէ:

Հոդվածը պատրաստվել է Վիսենթ Քալդերոնի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG