Մատչելի հղումներ

Սալիվան. ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանին G20-ից հեռացնելու հարցը


Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան

Հարցը կարող է քննարկվել Բրյուսելում կայանալիք ԵՄ և G7 գագաթնաժողովներում

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները դիտարկում են Ռուսաստանին G20-ից հեռացնելու հարցը, ասել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

«Մեծ քսանյակի հարցում ես ուղղակի կասեմ հետևյալը. մենք կարծում ենք, որ Ռուսաստանն այլևս չի կարող սովորականի նման գործել միջազգային կառույցներում և միջազգային հանրությունում», - ասել է նա:

Սալիվանը, սակայն, պարզաբանել է, որ ԱՄՆ-ն կցանկանար խորհրդակցել դաշնակիցների հետ «նախքան հետագա հայտարարություններ անելը»։

G20-ին Ռուսաստանի մասնակցության հարցը կարող է քննարկվել Բրյուսելում կայանալիք ԵՄ և G7 գագաթնաժողովներում։

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG