Մատչելի հղումներ

Հիլարի Քլինթոնի մոտ ախտորաշվել է կորոնավիրուս


ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի թեստը բացասական է եղել։

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, նախկին պետքարտուղար 74-ամյա Հիլարի Քլինթոնը հայտնել է, որ իր մոտ կորոնավիրուսի թեստը տվել է դրական պատասխան, և նա ունի հիվանդության մեղմ ախտանիշներ։

«Իմ COVID-ի թեստը դրական արդյունք է տվել։ Թեթև մրսածություն ունեմ, բայց ինձ լավ եմ զգում»,- գրել է նա Twitter-ում։

Հիլարի Քլինթոնը հավելել է, որ իր ամուսինը՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը նույնպես անցել է կորոնավիրուսի թեստ, սակայն նրա արդյունքը բացասական է եղել։ Չնայած դրան՝ նախկին նախագահը կանխարգելման նպատակով ժամանակավոր ինքնամեկուսացման մեջ է։

XS
SM
MD
LG