Մատչելի հղումներ

Չափազանց վճռական շաբաթ`համաշխարհային  դիվանագիտության համար


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հույս ունի, որ ՆԱՏՕ-ի և Մեծ յոթնյակի երկրների առաջնորդների հետ դեմ առ դեմ բանակցությունները կլինեն ավելի արդյունավետ, քան հեռավար դիվանագիտությունը: Ինչպես Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Սաքին է ասել, Բայդենը Եվրոպայում վերահաստատելու է ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ ԱՄՆ-ի ‘’երկաթե’’ հավատարմությունը և հավաստիացնելու է, որ պաշտպանելու է ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր մետր: Ըստ խոսնակի, նախագահը նաեւ քննարկումներ է անցկացնելու Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների շուրջ: ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ԱՄՆ-ի նախագահը մասնակցելու է Գերմանիայի կողմից հրավիրված Մեծ յոթնյակի հանդիպմանը, որտեղ քննարկելու են Ռուսաստանի դեմ կիրառվող գործողությունների հետեւանքները:

Բացի Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանելը, ԱՄՆ-ն, այսպես ասած, հեղեղել է Ուկրաինայի գանձարանը 13,6 միլիարդ դոլարի ռազմական և հումանիտար օգնությունով: Սակայն Ուկրաինայի տարածքում թռիչքազերծ գոտի հայտարարելու այս երկրի նախագահ Զելենսկիի հորդորը չի ստացել դրական պատասխան:

Լատվիայի փոխվարչապետը և պաշտպանության նախարարը «Ամերիկայի Ձայն»-ին ասել են, որ Ուկրաինայի սահմանների մոտ գտնվող ՆԱՏՕ-ի անդամ պետությունները ցանկանում են տեսնել հիմնարար փոփոխություններ: Այս երկրի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեվիչն էլ «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ Արևելյան Եվրոպան չի տեսնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող բանակցությունների արագ ավարտը:

Chatham House վերլուծական կենտրոնի փորձագել Ջեյմս Նիքսիի խոսքերով, ինքն ունի մտավախություն, որ առայժմ որեւէ գործարք չի կնքվի, քանի որ Ռուսաստանի նպատակն է

ապահովել, որ Ուկրաինան չգնա դեպի Արևմուտք, երբ Ուկրաինայի գլխավոր նպատակը հենց Արեւմուտքի երկիր դառնալն է: ‘’Այս դեպքում ՆԱՏՕ-ն կանգնում է հարցը լուծելու դժվար ուղու առջեւ’’, ասում է նա:

ԱՄՆ-ի նախագահը Բրյուսելից ուրբաթ օրը կմեկնի Լեհաստանի մայրաքաղաք, որտեղից 1000 կիլոմետր հեռավորության վրա այրվում է Ուկրաինան:

XS
SM
MD
LG