Մատչելի հղումներ

Գերմանիան երկարաժամկետ գազամատակարարման շուրջ բանակցություններ է վարում Կաթարի հետ


Germany Qatar
Germany Qatar

Եվրոպայի ամենախոշոր տնտեսությունն ունեցող Գերմանիան, փորձելով նվազեցնել գազի ներկրման հարցում Ռուսաստանից իր կախվածությունը, սկսել է բանակցություններ գազ արտահանող Կաթար պետության հետ:

Գերմանական կողմի խոսքերով՝ գործընկերության պայմանագիրն արդեն կնքված է. Կաթարը դեռեւս հանդես չի եկել հայտարարությամբ:

Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու նպատակով Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով:

Հաբեկի եւ Կաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հանդիպումը տեղի է ունեցել կիրակի օրը։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները, առաջին հերթին էներգետիկ ոլորտում, ասվում է Կաթարից ներկայացվող հաղորդագրության մեջ։

Բեռլինում Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը հաստատել է, որ գործարքն ավարտվել է։ «Այն ընկերությունները, որոնք եկել են Կաթար (Հաբեկի) հետ, այժմ պայմանագրային բանակցություններ են վարելու այս երկրի պաշտոնատար տարբեր անձանց հետ»,- պարզաբանել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը։

XS
SM
MD
LG