Մատչելի հղումներ

ԵՄ երկրները քննարկում են Ռուսաստանի Դաշնության էներգետիկ ոլորտի դեմ պատժամիջոցները


EU
EU

Եվրամիությունը պետք է խստացնի պատժամիջոցները Ռուսաստանի էներգետիկ հատվածի դեմ: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել են Իռլանդիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները։ Այս հայտարարությունները հնչում են մի շարք ինտենսիվ դիվանագիտական շփումների սկզբում:

«Տեսնելով, թե ինչ ավերածություններ են տեղի ունենում այսօր Ուկրաինայում՝ շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես մենք կարող են չմիջամտել Ռուսաստանի էներգետիկ, հատկապես նավթ եւ ածխարդյունաբերության ոլորտներում», - ԵՄ-ի նախարարների հանդիպմանն ընդառաջ, ասել է Իռլանդիայի արտգործնախարար Սայմոն Քովենին։

Սակայն ռուսական նավթային հատվածի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը դյուրին խնդիր չէ ԵՄ-ի երկրների համար, որոնք իրենց բնական գազի մոտ 40%-ը ստանում են Ռուսաստանի Դաշնությունից։

Դիվանագետները Reuters-ին ասել են, որ Բալթյան երկրները առաջ են քաշում բեռնարգելք սկսելու պահանջը, մինչդեռ Գերմանիան, որի տնտեսությունը մեծապես կախված է ռուսական գազի մատակարարումներից, հանդես է գալիս դեմ ու կոչ է անում չդիմել հապճեպ քայլերի:

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ասել է, որ ԵՄ-ն դեռ կախված է ռուսական նավթից և գազից և չի կարող փոխել իրավիճակը մեկ գիշերվա ընթացքում:

Մոսկվան նախազգուշացրել է, որ ռուսական նավթի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցները կարող են ստիպել իրեն փակել դեպի Եվրոպա գազատարը:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթաժողովին։ Նա կմասնակցի նաև Մեծ յոթնյակի հանդիպմանը։ Երկու ֆորումների նպատակն է քայլեր ձեռնարկել Մոսկվայի գործողություններին ի պատասխան, Արեւմուտքի արձագանքը խստացնելու համար։

XS
SM
MD
LG