Մատչելի հղումներ

Բելգիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ


Բելգիայի հարավում գտնվող Ստրեպի-Բրաքեն գյուղում մեծ արագությամբ ավտոմեքենան մխրճվել է տոնական շքերթի մասնակիցների խմբի մեջ։ Չորս մարդ մահացել է, յոթը ծանր վիրավորվել, գրում է Ռոյթերսը։

Մեքենայի վարորդը ձերբակալվել է: Միջադեպի պատճառներն անհայտ են։ Ոստիկանությունը դեռևս չի մեկնաբանում, հաղորդում է RTBF-ն։

Ազգային տարազներով ամենամյա շքերթին, նախնական տվյալներով, պետք է մասնակցեր մոտ 150 մարդ։ Նրանք հավաքվել են մինչև երթի մեկնարկը, երբ ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ։

Նախկինում ջիհադիստները նմանատիպ մի շարք խոշոր ահաբեկչություններ են իրականացրել Բելգիայում և Ֆրանսիայում։

XS
SM
MD
LG