Մատչելի հղումներ

Ուկրաինայում ամերիկացի քաղաքացի է զոհվել


Նրա մահը հաստատել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է Ուկրաինայում ամերիկացի քաղաքացու մահը։

«Ես կարող եմ հաստատել, որ ԱՄՆ քաղաքացի է զոհվել», - ասել է Բլինքենը: Նա մանրամասներ չի հայտնել։

The New York Times-ն ավելի վաղ տեղեկություն էր հաղորդել Չեռնիգովում 68-ամյա ամերիացու մահվան մասին, ով այնտեղ էր իր ուկրաինացի ընկերուհու հետ։

Ավելի ուշ Չեռնիգովի ոստիկանությունը և ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել են ամերիկացի Ջիմի Հիլի մահը։ Նա դարձավ ԱՄՆ երկրորդ քաղաքացին, ով զոհվեց պատերազմի ժամանակ։ Մարտի 13-ին զոհվել էր լրագրող Բրենտ Ռենոն։ Ջիմի Հիլը մարտի 15-ին հրապարակել էր իր վերջին գրառումը Facebook-ում. «Զանգվածային ռմբակոծություն: Դեռ ողջ եմ: Սահմանափակված է սնունդը: Սենյակում շատ ցուրտ է։ Իրան վերակենդանացման բաժանմունքում է»:

Իրան Ջիմիի ընկերուհին է: Ըստ CNN-ի՝ նրանք հանդիպում են 13 տարի։ Իրան հիվանդ էր սկլերոզով, իսկ Հիլը խնամում էր նրան։ Հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին, նա Չեռնիգովում ռուսական զորքերի կողմից հրետանային գնդակոծության հետևանքով զոհված Ուկրաինայի խաղաղ բնակիչների թվում էր։

Ջիմիի քույրը՝ Շերիլը, իր ֆեյսբուքյան էջում գրել է Ջիմիի մահվան մասին. «Երեկ եղբորս սպանել են Չեռնիգովում։ Նա մի քանի հոգու հետ կամգնած է եղել հացի հերթում, երբ նրանց ուղղությամբ կրակել են ռուս դիպուկահարները։ Նրա մարմինը փողոցում հայտնաբերել է տեղի ոստիկանությունը»։

XS
SM
MD
LG