Բարրձրաստիճան զինվորականի անունը, սակայն, չի նշվել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին հայտարարել է մարտական գոտում ևս մեկ ռուս գեներալի մահվան մասին, հայտնում է Ազատություն ռադիոկայանը։
Նա հայտարարեց, որ դա տեղի է ունեցել մարտի 15-ին, սակայն զինվորականի անուն-ազգանունը չհայտնեց։
Ուկրաինական տելեգրամյան ալիքներն ու լրագրողները հայտնում են, որ զոհված բարձրաստիճան սպան գեներալ-մայոր Օլեգ Միտյաևն է։
ՌԴ պաշտպանության նախարարությունը չի հաստատել այս տեղեկությունը։
Նախկինում Միտյաևը ղեկավարել է Տաջիկստանի 201-րդ ռազմակայանը, այնուհետ ծառայել է Սիրիայում ռուսական զորքերի խմբի հրամանատարի տեղակալի պաշտոնում։
Մարտի սկզբին հաղորդվում էր, որ Ուկրաինայի տարածքում մարտական գործողությունների ժամանակ զոհվել են Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի 41-րդ բանակի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Անդրեյ Սուխովեցկին և ռուսական բանակի գեներալ-մայոր Վիտալի Գերասիմովը։