Մատչելի հղումներ

Ջեյք Սալիվանը զրուցել է Նիկոլայ Պատրուշևի հետ


Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի մամլո քարտուղար Էմիլի Հորնը հայտնել է, որ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Հաղորդագրության մեջ ասված է.

«Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այսօր զրուցել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Նիկոլայ Պատրուշևի հետ՝ վերահաստատելու համար Միացյալ Նահանգների հաստատակամ և հստակ հակազդեցությունն ընդդեմ Ռուսաստանի՝ չհրչահրված և չարդարացված ներխուժմանը Ուկրաինա»,- նշել է հաղորդագրությունը:

Ըստ Անվտանգության խորհրդի մամլո խոսնակի, Սալիվանը հստակ ներկայացրել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ միտված Ռուսաստանին ստիպելու բարձր գին վճարել ներխուժման համար, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության աջակցմանը և ՆԱՏՕ-ի արևելյան թևերի ամրապնդման: ԱՄՆ կշարունակի այս նպատակների լիակատար համակարգումը իր դաշնակիցների և գործընկերների հետ:

«Պարոն Սալիվանը գեներալ Պատրուշևին ասաց, որ եթե Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում դիվանագիտությանը, ապա Մոսկվան պետք է դադարեցնի հարձակումները Ուկրաինայի քաղաքների և բնակավայրերի վրա: Պարոն Սալիվանը նաև զգուշացրել է գեներալ Պատրուշևին Ուկրաինայում քիմիական կամ կենսաբանական զենք կիրառելու Ռուսաստանի ցանկացած հնարավոր որոշման հետևանքների և նշանակության մասին»,- նշված է մամլո հաղորդագրության մեջ։

XS
SM
MD
LG