Մատչելի հղումներ

Ուկրաինա-ռուսական բանակցություններ. 4-րդ փուլ


Ուկրաինա-ռուսական բանակցություններ. 3-րդ փուլ
Ուկրաինա-ռուսական բանակցություններ. 3-րդ փուլ

Կիևի դիրքորոշումը մնում է անփոփոխ. զինադադար նախքան ապագա հարաբերությունների շուրջ բանակցությունների սկիզբը

Ուկրաինան հայտարարել է, որ երկուշաբթի օրը «դժվար» բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ հրադադարի, զորքերի անհապաղ դուրսբերման և իր անվտանգության երաշխիքների վերաբերյալ: Միաժամանակ տեղեկություն է ստացվել Կիեւի բնակելի շենքերից մեկի ռմբակոծության մասին։

Մարտի 14-ին դրա մասին հայտարարել է ուկրաինացի բանակցող Միխայլո Պոդոլյակը։ Ուկրաինայի դիրքորոշումը մնացել է անփոփոխ՝ հրադադարի հաստատում նախքան ապագա հարաբերությունների շուրջ բանակցությունների մեկնարկը:

«Բանակցության 4-րդ փուլ խաղաղության, զինադադարի, զորքերի անհապաղ դուրսբերման եւ անվտանգության երաշխիքների մասին։ Կոշտ քննարկում»,- գրել է Միխայլո Պոդոլյակը սոցիալական ցանցերում՝ հավելելով, որ, իր կարծիքով, Ռուսաստանը «դեռ մոլորություն ունի, որ 19-օրյա վայրագությունը [ուկրաինական] խաղաղ քաղաքների դեմ ճիշտ ռազմավարություն է»։

Ռուսաստանը շարունակում է հերքել, որ կրակում է խաղաղ բնակչության և թիրախների ուղղությամբ։ Կրեմլն իր գործողությունները որակում է որպես Ուկրաինայի ապառազմականացման և «դենացիվիկացման» «հատուկ գործողություն»։ Ուկրաինան և արևմտյան դաշնակիցները դա անվանում են պատերազմ սկսելու անհիմն պատրվակ։

Մոսկվան մեղադրում է Կիևին խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան օգտագործելու մեջ, սակայն Ուկրաինայի իշխանությունները կտրականապես հերքում են այդ մեղադրանքը։

Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Կիևում, Լվովում, Օդեսայում, Իվանո-Ֆրանկովսկում և Չերկասում լուսադեմից հնչում էր օդային տագնապ։ Ռուսական ներխուժման արդյունքում ավելի քան 2,8 միլիոն ուկրաինացի ստիպված է եղել լքել իր երկիրը, հարյուր հազարավոր մարդիկ հայտնվել են պաշարման մեջ:

XS
SM
MD
LG