Մատչելի հղումներ

Թուրքիայի ու ՀՀ-ի արտգործնախարարները հանդիպել են Անթալիայում


ՀՀ արտգործնախարարությունը մարտի 12-ին տարածել է հաղորդագրություն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի միջև հանդիպման մասին, ուր ասված է.

«Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել նախարար Չավուշօղլուին հրավերի համար։

Արտգործանախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրականացնելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների։ Նրանք համակարծիք էին, որ կարգավորումն անհրաժեշտ է ողջ տարածաշրջանին։

ԱԳ նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել այս գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների աշխատանքներին», նշված է հաղորդագրության մեջ:

Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն իր հայաստանցի գործընկեր Միրզոյանի հետ հանդիպումը որակել է «շատ արդյունավետ և կառուցողական»։ Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանը նույնպես դրական է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

XS
SM
MD
LG